21.1 C
Yerevan
25 Սեպտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 24.09.2023
Գլխավոր » Այգեզարդ գյուղի ջրավազանում ջրահեղձման դեպք է գրանցվել
Այլ Լուրեր

Այգեզարդ գյուղի ջրավազանում ջրահեղձման դեպք է գրանցվել

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հուլիսի 24-ին՝ ժամը 06։17-ին, ահազանգ է ստացել այն մասին, որ Գինեվետ գյուղի վերջնամասում՝ ոռոգման համար նախատեսված ջրավազանում, (մոտ 8 մ խորություն) քաղաքացի է խեղդվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հատուկ ջրափրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և ջրասուզակ։

Պարզվել է, որ Այգեզարդ գյուղի հողատարածքներում գտնվող ջրավազանում (խորությունը՝ մոտ 7 մ) ջրահեղձվել է 2004 թ․ ծնված Մուշեղ Մ․-ն ( Գինեվետ գյուղի բնակիչ): Ժամը 09։06-ին ջրասուզակը Մուշեղ Մ․-ի դին դուրս է բերել ջրավազանից:

Բեռնում.....