NewArmenia.am-ն արաբագետ Արմեն Պետրոսյանի հետ զրուցել է Թուրքիայի՝ Սիրայի դեմ իրականացրած ռազմական գործողությունների մասին։
— Պարոն Պետրոսյան, ինչո՞ւ հենց այս պահին Թուրքիան որոշեց հարձակվել Սիրայի վրա, քանի որ վերջին շրջանում սիրական հակամարտությունն, ասես, որոշակի հանդարտվել էր։
— Այս շրջանում ակտիվացավ, որովհետև հիմա ստեղծվեցին իրական նախադրյալներ նման գործողություններ իրականացնելու համար։ Թուրքական կողմը նման գործողություններ իրականացնելու ծրագրեր ուներ սիրիական հակամարտության հենց սկզբնական շրջանում, այսինքն՝ 2012-2013 թթ․-ներին, իսկ դրա իրականացման համար սիրական հակամարտության տարբեր շրջափուլերում Թուրքիայի իշխանությունների համար եղել են խոչընդոտներ։ 2015-ից հիմնական խոչընդոտողն ԱՄՆ-ն էր, որը քրդական տարբեր կառույցների հետ ակտիվ պայքար էր մղում ահաբեկչական խմբավորումների դեմ։ Իսկ անցյալ տարեվրջին, երբ ԱՄՆ նախագահ Դանոլդ Թրամփը հայտարարեց Սիրիայից զինված ուժերը դուրս բերելու մասին, այդ ժամանակ ավելի ակտիվացան քննարկումները, քանի որ Թուրքիայի համար ստեղծվում էր իրական հնարավորություն նման գործողություն իրականացնելու։ Օգոստոսին ԱՄՆ-ը ու Թուրքիան համատեղ գործողութունների կենտրոն հիմնեցին, որ այդ անվտանգության գոտին համատեղ ուժերով հիմնեն, սակայն սա էլ չհաջողվեց, քանի որ կողմերի միջև առկա էին լուրջ տարաձայնություններ։ Այդ բանակցությունների տապալման արդյունքում ստեղծվեց Թուրքիայի համար հնարավորություն այս գործողությունների համար։
— Սիրիան էլ է համարվել այն կենտրոնը, որտեղ բախվել են գերտերություններին, օրինակ՝ ԱՄՆ-ի ու ՌԴ-ի շահերը։ Հնարավոր է՝ նրանք կրկին միջամտեն։
— Այն գործողությունները, որոնք Թուրքիան իրականացնում է սիրիական հակամարտության մեջ, սիրիական հակամարտության մեջ ներգրաված բոլոր դերակատարների հետ փոխհամաձայնության արդյուքնում է։ Այսինքն՝ Թուրքիայի առջև դրված են որոշակի սահմաններ։ Հակամարտության ավելի խորացմանը կարող է նպաստել քրդերի կողմից ուժեղ դիմադրություն, որի արդյունքում այս գործողությունները կարող են ստանալ լայն ռազմական գործողությունների տրամաբանություն։ Եթե Թուրքիան փորձի անցնել այն սահմանները, որոնք արտոնվել են իրեն, ապա տարածաշրջանային անվտանագությանը շատ մեծ վտանգ կսպառնա։
— ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչը հայտարարել է, թե Թուրքիան դեռ չի անցել անթույլատրելիի սահմանը, որպեսզի ԱՄՆ—ն պատժամիջոցներ կիրառի նրա նկատմամբ, ՌԴ-ն կամ մյուս խոշոր խաղացողները նույնպես խիստ գնահատական չեն տվել։ Որ քայլերը կհուշեն, որ Թուրքիան անցել է իր համար սահմանված «կարմիր գիծը»։
— Եթենոր մարդասիրական աղետ լինի․ այսինքն գործողությունների ընթացքում խաղաղ բնակչության շրջանում ավել շատ զոհեր լինեն, փախստակնների ավել մեծ հոսքեր արձանագրվի դեպի Թուրքիա ու Եվրոպա, երբ աշխարհագրական առումով Թուրքիան հասնի այնպիսի տարածքներ, որոնք ՌԴ ազդեցության գոտիներն են։ Այսինքն՝ կան սահմաններ, որոնք, իհարկե, հստակ չեն երևում, բայց ըթնացող գործընացների համատեքստում կարող են արձանագրվել։
— Թուրքիայի՝ Սիրիայի դեմ գործողութունները հիմնականում միտված են քրդերի դեմ, թե Սիրիայում ազդեցության գոտու մեծացման միտում ունեն։
— Եվ՛, և՛, որովհտեև Սիրիայի հյուսիս-արևմուտքում անցյալ երեք տարիների ընթացաքում Թուրքիան փաստացի ազդեցության գոտի էր ձևավորել և՛ Հալեպի հյուսիսային հատվածում, և՛ Աֆինի շրջանում, որտեղ մեկ տարի առաջ ռազմական գործողություններ էին, իսկ հյուսիս-արևելքում, որն ամբողջությամբ քրդերի վերահսկողության գոտի էր, հիմնական արտաքին դերակատարը ԱՄՆ-ն էր։ Այստեղ Թուրքիան չուներ ազդեցություն, իսկ նման գործողությունն արդեն հնարավորություն ունի առաջին հերթին կանխելու քրդերի կողմից ինքնավարության գնալու գործընթացը։ Երկրորդ՝ Թուրքիան ամրապնդելու է իր ազդեցությունը նշված տարածաշրջանում, որը կապված սիրիական հակամարտության ընթացքից կարող է դառնալ ինչպես քաղաքական, ռազմական, այնպես էլ տնտեսական ազդեցության գոտի։
— Իրանի դիրքորոշման մասին ի՞նչ կասեք, հաշվի առնելով, որ Թուրքիան փորձում է դառնալ տարածաշրջանի հիմնական խաղացողը։
— Ինչպես սպասվում էր քաղաքական մակարդակում ու հռետորաբանության մեջ Իրանը բավականին կտրուկ արձագանք է տվել Թուրքիայի գործողություններին։ Պետք է փաստել, որ Իրանն իր շահերն ունի Սիրիայում, որոնք հնարավորության դեպքում առարկայացնում է։ Թուրքիան էլ իր շահերն ունի, որոնք փորձում է առարկայացնել։ Մի կարևոր հանգամանք կա՝ քրդական խնդիրը, որը խիստ զգայուն է և՛ Իրանի, և ՛ Թուրքիայի, և՛ Սիրիայի կառավարության համար։ Այս համատեքստում որոշակի առումով Թուրքիայի սահմանափակ գործողութունները համընկնում են Իրանի շահերին, բայց լայն առումով Թուրքիայի ազդեցության մեծացումը Սիրիայում հարվածելու է տարածաշրջանի ու Իրանի շահերին։
— Սիրիայի հայաշատ համայնքներին ի՞նչ վտանգ է սպառնում։
— Սիրաիայի հյուսիս-արևելքում՝ հատկապես Հասակա նահանգի մի քանի բնակավայրերում՝ մասնավորապես Կամիշլիում, մոտ երեք հազարի հասնող հայկական համայնք կա։ Այս շրջանը ևս փաստացի գտնվում է Թուրքիայի կողմից ռազմական գործողությունների աշխարհագրական արենայում։ Բնական է, որ որոշակի վտանգ կա այդ շրջանների հայ բնակչության համար։
— Կամիշլին այս պահին Թուրքիայի ռազմական գործողությունների թիրախո՞ւմ է։
— Եթե չեմ սխալվում, առաջին օրվա ռազմական գործողությունների ընթացքում մի քանի տեղ անգամ խոցել են Կամիշլին, բայց այդ ուղղությամբ ռազմական գործողություններ այս պահին չկան։
— Հաշվի առնելով, որ հարձակվողը Թուրքիան է, հնարավո՞ր է, որ թիրախավորվի հայկական համայնքը։
— Ավելի շատ չի կարող թիրախավորվել, բայց որպես տասներորդական նպատակ կարող է դիտարկվել Թուրքիայի կողմից հայ համայնքի նկատմամբ գործողությունները։ Եթե նշածս բնակավայրերն անցնեն Թուրքիայի ազդեցության գոտու տակ, ապա հավատացեք՝ տեղի հայերի համար շատ բարդ պայմաններ կլինեն, ավելին՝ կասկած չկա, որ զանգվածային տեղահանումներ կլինի։
— Այս պարագայում ինչ քայլեր պետք է ձեռնարկի ՀՀ-ն։
— Պետք է ուշադիր հետևեն, համապատասխան հարթություններում արձագանքեն՝ կլինի քաղաքական հայտարարության, թե դաշնակիցներն կամ գործընկերին համագործակցության տեսքով։
