26.1 C
Yerevan
24 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 23.05.2023
Գլխավոր » Մենք սահմանափակում չունենք, բայց այս պահին դեռևս ցանկություն հայտնողներ չեն գտնվել․ Ա․ Գրիգորյանը՝ սիրիահայերին ՀՀ ընդունելու մասին
Քաղաքականություն

Մենք սահմանափակում չունենք, բայց այս պահին դեռևս ցանկություն հայտնողներ չեն գտնվել․ Ա․ Գրիգորյանը՝ սիրիահայերին ՀՀ ընդունելու մասին

Այս պահին հայտարարված անվտանգության գոտուց՝ 30 կմ խորությամբ, որի մասին խոսում է Թուրքիան հիմնականում հայկական ընտանիքները  դուրս են եկել։ Այսօր լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Հատվածը, որտեղ այս պահին հայեր կան,  Ղամիշլին է, որն էլ  մեր հիմնական ուշադրության կենտրոնում է։ Ղամիշլիի հայերի ու հոգևոր առաջնորդների հետ կապի մեջ ենք, փորձում ենք հասկանալ, թե ինչի կարիք ունեն, ինչ խնդիրներ ունեն»,- շարունակեց Արմեն Գրիգորյանը։

Ինչ վերաբերում է հայկական համայնքին օդանավով հումանիտար օգնություն ուղարկելուն, Գրիգորյանը նշեց․ «Եթե կարիք լինի, բնականաբար, մենք այդ որոշումը կկայացանենք, բայց պետք է հասկանալ, որ այդ տարածքում  հումանիտար օգնություն, այն էլ օդանավերի օգնությամբ, դժվար կլինի կայացնել»։

Արմեն Գրիգորյանը նկատեց, որ Ղամիշլի օդանավակայանն այս պահին գտնվում է Թուրքիայի հսկողության տակ։ Խոսելով սիրիահայերին ՀՀ ընդունելու մասին՝ Գրիգորյանը շեշտեց, որ եթե սիրիահայերը ցանկություն ունենան, ապա ՀՀ-ն պատրաստ է տրամադրել համապատասխան ռեսուրսներ։

«Մենք սահմանափակում չունենք, բայց այդ պահին դեռևս ցանկություն հայտնողներ չեն գտնվել»,- եզրափակեց Արմեն Գրիգորյանը։

Բեռնում.....