28.1 C
Yerevan
2 Հունիսի, 2023
249596.8 By Google Analytics 01.06.2023
Գլխավոր » Ադրբեջանն աջակցում է Թուրքիայի օպերացիային Սիրիայում
Աշխարհ

Ադրբեջանն աջակցում է Թուրքիայի օպերացիային Սիրիայում

Ադրբեջանն աջակցում է Սիրիայի հյուսիսում թուրքական «Խաղաղության աղբյուր» ռազմական օպերացիային: Այդ մասին ասված է երկրի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

«Ադրբեջանը վճռականորեն դատապարտում է ահաբեկչոււթյան բոլոր դրսևորումներն ու ձևերը և աջակցում դրա դեմ պայքարի միջազգային ջանքերին: Այդ կապակցությամբ մենք համոզված ենք այն բանում, որ, ինչպես հայտարարել է թուրքական կողմը, թուրքական զինուժի կողմից իրականացվող «Խաղաղության աղբյուր»  օպերացիան ծառայում է Սիրիայի տարածքային ամբողջականության շրջանակներում ահաբեկչության ռիսկի վերացմանը, մարդասիրական խնդիրների լուծմանը, խաղաղության և համաձայնության ապահովմանը»,- հայտարարության տեքստը փոխանցում է «Ria novosti» լրատվական գործակալությունը:

Այս երկիրը կարծես թե երկրորդն է Քաթարից հետո, որը հրապարակային աջակցություն է հայտնում Թուրքիայի գործողություններին:

Բեռնում.....