30.1 C
Yerevan
4 Հունիսի, 2023
249596.8 By Google Analytics 03.06.2023
Գլխավոր » Հաագայում տեղի է ունեցել հայ-նիդերլանդական բարեկամական շրջանակի անդրանիկ նիստը
Քաղաքականություն

Հաագայում տեղի է ունեցել հայ-նիդերլանդական բարեկամական շրջանակի անդրանիկ նիստը

ՀՀ Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակության` Նիդերլանդների Թագավորություն պաշտոնական այցի շրջանակում հոկտեմբերի 11-ին Հաագայում տեղի է ունեցել Հայաստան-Նիդերլանդներ բարեկամական շրջանակի անդրանիկ նիստը: Բարեկամության շրջանակը կհամանախագահեն ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը եւ Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ջոել Ֆորդեւինդը:

Նիստին ներկա են եղել Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, մշակութային եւ կրթական գործիչներ:

Նիստի ընթացքում ներկաները մտքեր են փոխանակել Հայաստանի եւ Նիդերլանդների միջեւ քաղաքական, տնտեսական, կրթական եւ մշակութային կապերի խորացման վերաբերյալ:

Բեռնում.....