27.1 C
Yerevan
1 Հունիսի, 2023
249596.8 By Google Analytics 31.05.2023
Գլխավոր » Պենտագոնի ղեկավարը կոչ է արել Թուրքիային դադարեցնել ռազմական օպերացիան Սիրիայում
Աշխարհ

Պենտագոնի ղեկավարը կոչ է արել Թուրքիային դադարեցնել ռազմական օպերացիան Սիրիայում

«Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը վճռականորեն կոչ է արել Թուրքիային դադարեցնել ռազմական օպերացիան Սիրիայում, քանի որ դա կարող է սպառնալ ամերիկյան զինվորականներին և ահաբեկչական ԻՊ խմբավորման դեմ պայքարի հաջողությանը»,- ասված է գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Այս մասին փոխանցում է «Ria novosti» լրատվական գործակալությունը:

«Երեկ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը և Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են իրավիճակը Սիրիայի հյուսիս-արևելքում: Էսպերը պարզ հասկացնել է տվել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները հանդես է գալիս Թուրքիայի չհամաձայնեցված գործողությունների դեմ, քանի որ դրանք ԻՊ-ի դեմ պայքարում կոալիցիայի հասած առաջընթացը դնում են սպառնալիքի տակ»,- նշվում է հայտարարության մեջ:

Էսպերը հայտնել է, որ, չնայած ձեռնարկված անվտանգության միջոցառումներին, Թուրքիայի գործողությունները կարող են վնաս հասցնել Սիրիայում ԱՄՆ-ի զինծառայողներին: Պենտագոնի ղեկավարը նաև վճռականորեն կոչ է արել իրավիճակի լարվածությունը թուլացնելու համար ընդհանուր ուղիներ գտնելու նպատակով դադարեցնել գործողությունները Սիրիայի հյուսիս-արևելքում:

Բեռնում.....