26.1 C
Yerevan
30 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 29.05.2023
Գլխավոր » Նախկին ոստիկանապետն առերեսվել է. «Ժողովուրդ»
թերթերի տեսություն

Նախկին ոստիկանապետն առերեսվել է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի տեղեկությամբ՝ Վլադիմիր Գասպարյանն առերեսվել է Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի թիկնապահների հետ։ Նախկին ոստիկանապետը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար, որոնք շահադիտական, անձնական այլ շահագրգռություն կամ խմբային շահեր են հետապնդել։ ՊՆ փոխնախարար եղած ժամանակ Գասպարյանը տեղյակ է եղել, որ ՌՈ զորամասի 3 զինծառայող աշխատանքի են ընդունվել, բայց իրականում մեկն աշխատել է Սերժ Սարգսյանի եղբայր Լյովա Սարգսյանի վարորդ, մյուսները՝ Ալեքսանդր Սարգսյանի թիկնապահ։ Թեև Ալեքսանդր Սարգսյանը պետությանն է վերադարձրել իրեն ու եղբորը պետբյուջեից վճարված գումարները, բայց Վլադիմիր Գասպարյանին դա պատասխանատվությունից չի ազատել:

Բեռնում.....