Այսօր Արագածոտնի մարզում մեկնարկել է «Իմ քայլը» հանուն Արագածոտնի համաժողովը, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա իր խոսքում նշեց, որ այս համաժողվները լավ առիթ են, որ խոսեն ընթացիկ տնտեսական իրավիճակի մասին ՀՀ-ում։ Նա նշեց, որ այդ առումով կարևոր է ընգծել, որ 2019 թվականը առաջին տնտեսական ամբողջական տարին է, որտեղ մեր կառավարությունը, սկզբից՝ հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը հանդիսանում է քաղաքական պատասխանատուն՝ տնտեսական իրավիճակի։ Այնուհետև նա ներկայացրեց, թե ինչպիսին է այսօր տնտեսական իրավիճակը Հայաստանում՝ նշելով մի քանի նշանակալի փաստեր։
«Առաջինը՝ այս տարի մենք ըստ ամենայնի կունենանք պլյուս- մինուս 7 տոկոս տնտեսական աճ, ինչը չափազանց կարևոր է, և բավականին բարձր ցուցանիշ է ԵԱՏՄ տարածքում և ընդհանրապես ամբողջ եվրոպական տարածքում։ Իհարկե հասկանալի է, որ մեր բազան շատ ցածր է և 7 տոկոս տնտեսական աճը այն ցուցանիշը չէ, որից մենք պետք է շատ երջանիկ զգանք մեզ։ Այս տարվա տնտեսական ցուցանիշները ցույց են տալիս, որ այն տնտեսական ամբիցիաները, որ մենք ունենք և ձևակերպել ենք, դրանք իրական են և կարող են դառնալ իրականություն։ Այս մասին եկավ վկայելու նաև եվրոբոնդերի նոր թողարկման հաջողությունը, որը Հայաստանի միջազգային տնտեսական իմիջի առումով չափազանց կարևոր է»,- ասաց վարչապետը։
Այնուհետև նա տեղեկացրեց, որ 500 0000 միլիոն եվրոբոնդեր են թողարկել, սակայն դրանց պահանջը 2 մլրդ դոլարից ավելի էր։
Վարչապետն ընդգծեց, որ մեզ համար կարևոր է, որ Հայաստանի համար մեգածրագրեր ստեղծվեն և այդ ծրագրերը ֆինանսավորելու հնարավորություն կա։ Երրորդ փաստը վարչապետի խոսքով, որ նույնպես շատ կարևոր է, դա այն է, որ ՀՀ-ն այս տարի կամփոփի միջազգային պահուստների առումով պատմական ռեկորդային ցուցանիշով։
«Այսինքն այս տարի դեկտեմբերի 31-ի դրությամբ 3-րդ հանրապետության պատմության մեջ միջազգային պահուստների ամենաբարձր ցուցանիշը կունենանք, սա նույնպես կարևոր արդյունք է։ Այս տարի Հայաստանի շուկայում առաջին երեք եռամսյակների տվյալներով, ԿԲ-ն իրականացրել է շուրջ 433 մլն դոլարի գնում։ Այսինքն Հայաստանի շուկայում առաջին 9 ամիսների արդյունքներով 433 միլիոն դոլար հավելյալ արտարժութային միջոցներ են հայտնաբերվել։ Սա կապված է զբոսաշրջության աճի հետ»,- ասաց վարչապետը։
