22.1 C
Yerevan
6 Հունիսի, 2023
249596.8 By Google Analytics 04.06.2023
Գլխավոր » Անհերքելի փաստ է տնտեսական հեղափոխության հաջող ընթացքը. Արագածոտնի մարզպետ
Տնտեսություն և Բիզնես

Անհերքելի փաստ է տնտեսական հեղափոխության հաջող ընթացքը. Արագածոտնի մարզպետ

Մեր մարզում ամեն մի համայնք ունի իր առանձնահատկությունը և անհատական մոտեցում է պետք զարգացման համար։ Այսօր «Իմ քայլը հանուն՝ Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովին նման տեսակետ հայտնեց Արագածոտի մարզպետ Դավիթ Գևորգյան։

«Մարզում թե՛ գյուղատնտեսության, թե՛ արդյունաբերության ճյուղերի հետ կապված բավականին մեծ պոտենցիալ կա։ Եթե Աշտարակի շրջանում շատ ավելի զարգացած է գինեգործությունը, վստահաբար կարող եմ ասել, որ Աշտարակի շրջանն ունի հնարավորություններ ՀՀ երկորդ Արենի դառնալու համար»,֊ ասաց նա։

Գևորգյանը նկատեց, որ ծովի մակերևույթից 1000-4000 մետր բարձրության դիրքն Արագածոտնի մարզը գրավիչ է դարձնում թե՛ զբոսաշրջության, թե՛ գյուղատնտեսության և թե՛ արդյունաբերության համար։

«Մարզում ունենք նաև ահռելի գիտական և կրթական պոտենցիալ։ Սակայն խնդիր ունենք ամեն օր այս ամենին նոր թափ, նոր շունչ հաղորդելու», — շարունակեց Գևորգյանը։ Վերջինիս խոսքով՝դեռ անցած տարվա գարնանը հայ ժողովուրդը հավատաց ինքն իրեն և գնահատեց իր դերն ամբողջության մեջ։

«Հայաստանում տեղի ունեցավ անհնարին թվացողը՝ թավշյա, ոչ բռնի հեղափոխություն։ Անհերքելի փաստ է նաև տնտեսական հեղափոխության հաջող ընթացքը։ Ես համոզված եմ, որ տնտեսական հեղափոխությունը հաջողվելու է, և ամեն մեկս պետք է այդ գիտակցումով առաջ շարժվենք», — եզրափակեց մարզպետը :

Բեռնում.....