Թուրքիայի` Սիրիայի հյուսիսում «Խաղաղության աղբյուր» ռազմական օպերացիայի անցկացման երեք օրվա ընթացքում չեզոքացված քրդական կազմավորումների գրոհայինների թիվը հասել է 399-ի: Ըստ «Interfax» լրատվական գործակալության, այդ մասին հաղորդում է «Anadolu» գործակալությունը` հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը:
Նախարարությունը նկատի ունի «Քրդստանի բանվորական կուսակցության», «Ժողովրդավարական միության» և «Ժողովրդական ինքնապաշտպանության» ջոկատները, որոնց Թուրքիայի զինվորականները համարում են ահաբեկիչներ:
Ինչպես հավելում է գործակալությունը, թուրքական զինվորականները չեզոքացվել ասելով նկատի ունեն սպանվածներին, գերի հանձնվածներին կամ գերի վերցրածներին: Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հայտնում էին նաև Սիրիայի տարածքից գնդակոծման հետևանքով Թուրքիայում ութ բնակչի մահվան մասին:
Ավելի ուշ Թուրքիայի պաշտպանության նախարարությունն արդեն թվիթերյան էջում հայտնել է Սիրիայի հյուսիսում օպերացիայի անցկացման ընթացքում 415 գրոհայինի չեզոքացման մասին:
