19.1 C
Yerevan
31 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 30.05.2023
Գլխավոր » ՌԴ նախագահին շնորհակալ եմ արագ արձագանքի համար․ Նիկոլ Փաշինյան
Քաղաքականություն

ՌԴ նախագահին շնորհակալ եմ արագ արձագանքի համար․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Երկու երկրների առաջնորդներն ի շարունակություն երեկ Աշխաբադում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում ունեցած զրույցի՝ քննարկել են Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակը։

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային նշանակության այլ հարցերի։

Այս մասին վարչապետը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում նշել է․ «Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Երեկ նրան մի խնդրանքով էի դիմել, որը կարեւոր է Սիրիայի հայ համայնքի անվտանգության տեսակետից: ՌԴ նախագահին շնորհակալ եմ արագ արձագանքի համար»:

Բեռնում.....