16.1 C
Yerevan
31 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 30.05.2023
Գլխավոր » Կամավոր զենք-զինամթերք են ներկայացրել
Իրավունք

Կամավոր զենք-զինամթերք են ներկայացրել

***
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 11-ին, ժամը 17.00-ին, Արաքս գյուղի մի բնակիչ կամավոր հանձնել է 12.7 մմ տրամաչափի՝ 1, 7.62 մմ տրամաչափի՝ 90, 5.45 մմ տրամաչափի 42 փամփուշտ և նռնակ՝ պայթուցիչով։ Տղամարդը հայտարարել, որ ներկայացրածը հայտնաբերել է իր հայրական տան ննջասենյակի հատակի տակից՝ շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ։ Իր համոզմամբ՝ զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։
Ներկայացվածն ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննության:
Նախապատրաստվում են նյութեր:

***
Ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողների բնակչության շրջանում անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 11-ին ժամը 16.30-ի սահմաններում, Շինուհայր գյուղի մի բնակիչ կամավոր հանձնել է ինքնաշեն ատրճանակ, ԱԿ-74 տեսակի ինքնաձիգի դատարկ պահունակ և տարբեր տրամաչափի 648 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:

Բեռնում.....