1 C
Yerevan
4 Մարտի, 2021
135523.2 By Google Analytics 03.03.2021
Գլխավոր » ՓՊ-ն Տավուշի սահմանամերձ համայնքների բնակիչներին աջակցելու նախաձեռնություն է սկսել
Այլ Լուրեր

ՓՊ-ն Տավուշի սահմանամերձ համայնքների բնակիչներին աջակցելու նախաձեռնություն է սկսել

հետևեք մեզ նաև Telegram-ում

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում մեկնարկել է Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին օժանդակություն ցուցաբերելու նախաձեռնություն, որի շրջանակներում ՀՀ փաստաբանների պալատը, ՀՀ փաստաբանական դպրոցը, փաստաբանները և փաստաբանական գրասենյակները որոշակի միջոցներ են տրամադրել: Այս մասին հայտնեցին ՀՀ փաստաբանների պալատից։

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ խորհրդակցելու արդյունքում պարզվել են սահմանամերձ գյուղերի առաջին անհրաժեշտության կարիքները:

Տրամադրված միջոցներով օժանդակություն է ցուցաբերվել Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղական համայնքին: Չինարի գյուղում ջրագիծ անցկացնելու համար տրամադրվել է  1600 մետր խողովակ՝ կցորդներով, ինչպես նաև գյուղի բոլոր բնակիչների համար՝ պարենային մթերք:

Չինարի գյուղում, ՀՀ փաստաբանների պալատի պատվիրակությունը՝ Արա Զոհրաբյանի, Սիմոն Բաբայանի և Մելանյա Առուստամյանի կազմով, հանդիպել է գյուղի ներկայացուցիչների և բնակիչների հետ: Արա Զոհրաբյանը հայտնել է փաստաբանների զորակցությունը սահմանամերձ գյուղի բնակիչներին:

Նախաձեռնությանը միանալու պատրաստակամություն են հայտնել ֆրանսահայ փաստաբանները, այդ թվում՝ բարերար Ռայմոնդ Եզեգելյանը, որոնց օժանդակությունը ստանալուց հետո կուղղվի Տավուշի մարզի սահմանամերձ մյուս գյուղերին:

Տավուշի մարզկենտրոն Իջևանում Փաստաբանների պալատի ներկայացուցիչները հանդիպել են նաև մարզի հոգևոր առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, ստացել նրա օրհնությունը, շրջայց կատարել նորակառույց առաջնորդանիստի վարչական շենքում, որտեղ գործում են մարզի երեխաների ու երիտասարդների հոգևոր դաստիարակության բարձրացմանը նպաստող հոգևոր-մշակութային տարբեր խմբակներ:

Նմանատիպ Հոդվածներ

ՊՆ-ն կտրականապես հերքում է Տավուշի 2 գյուղերի՝ Ադրբեջանին անցնելու տեղեկությունները

Նատա Հարությունյան

Արցախում առողջապահական ոլորտում կադրերի պակաս չկա․ տեղեկացրեցին Արցախի առողջապահության նախարարությունից

Սերինե

Սփյուռքից ՀՀ հասնող հումանիտար օգնությունը կանգ չի առնում. Հանձնակատարի գրասենյակ

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին