Հոկտեմբերի 11-ին Ստեփանակերտում կայացած «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողով կոչված միջոցառումը և դրա ավարտին ընդունված ամփոփիչ հռչակագիրը Հայոց պետականության և հայ ազգի դեմ հերթական դավադիր դրսևորումներ են։
Դրանց նպատակը Արցախը Հայաստանի Հանրապետությունից ոչ միայն դե յուրե, այլև դե ֆակտո անջատելու և Կրեմլի տարածաշրջանային շահերի սպասարկման համար մանրադրամի վերածելու պլանի իրագործմանը նպաստելն է։
Ցավալի է, որ այս միջոցառման կազմակերպիչ ՀՅԴ-ն արդեն որերորդ անգամ սպասարկում է Արցախի սուբյեկտացման քողի տակ այն աբխազացնելու և Երևանի դեմ ռևանշիստների որջի վերածելու Կրեմլի ծրագիրը։ Միջոցառման մյուս կազմակերպիչը Արցախի ԱԳՆ կոչվող կեղծ հիմնարկն է, որն ըստ սահմանման կրեմլյան «Անկախ Արցախ» հակահայ հայեցակարգի գործիքն է, իսկ Երևանում ազգադավ ռեժիմին հեռացնելուց հետո վերածվել է նաև Արցախի աբխազացման Կրեմլի ծրագրի իրագործման ստեփանակերտյան գրասենյակի։
Անկախ այս ամենից, որքան էլ արտաքին ու ներքին հակառակորդները փորձեն տարանջատել հայությունն ու Հայաստանի Հանրապետությունը իր «երկու ժողովուրդ-երկու պետություն» հակահայ քարոզով, Հայաստանի Հանրապետությանը Արցախի դե յուրե միացման ամբողջացումն արդեն մեկնարկած և անշրջելի գործընթաց է։ «Մեկ ազգ-մեկ պետություն» ապագան այլընտրանք չունի, իսկ դավաճաններին սպասելու է Հայկական Նյուրնբերգի երկար նստարանը։
