18.1 C
Yerevan
21 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 20.05.2023
Գլխավոր » Անգլերենի ուսուցիչների համաժողով` «Դասավանդում հանուն հաջողության»
Քաղաքականություն

Անգլերենի ուսուցիչների համաժողով` «Դասավանդում հանուն հաջողության»

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարիտեղակալ Արևիկ Անափիոսյանը ներկա է գտնվել«Դասավանդում հանուն հաջողության» անգլերենիուսուցիչների և դասավանդողների մասնագիտականհամաժողովին, որը կազմակերպվել է  Բրիտանական խորհրդիկողմից` ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:
Երկօրյա համաժողովին մասնակցում են շուրջ 900 անգլերենիուսուցիչներ և դասավանդողներ`ՀՀ տարբեր մարզերից ևմայրաքաղաքից, ինչպես նաև  Վրաստանից և Իրանից:

Միջոցառմանը ներկա են եղել նաև Բրիտանական խորհրդիհայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանն ուԲրիտանական դեսպանության գործերի ժամանակավորհավատարմատար Էլիսոն Չիքը։  

Ողջունելով մասնակիցներին` նախարարի տեղակալ Ա.Անափիոսյանն արձանագրել է, որ Բրիտանական խորհրդիհետ գործընկերությունը հաջողությամբ շարունակվում է։ Նահատկապես կարևորել է հեռավոր համայնքների ուսուցիչներիհետ տարվող աշխատանքը,  նրանց մասնագիտականզարգացման հնարավորությունների ընդլայնումը:

«Համաժողովը Հայաստանում և Հայաստանից դուրս գործողմասնագետների միջև փորձի փոխանակման լավհնարավորություն է և լիովին համապատասխանում էպետության կողմից կրթության ոլորտում նախաձեռնվածբարեփոխումների հիմնական ուղղվածությանը: Մեզ համարկարևոր է, որպեսզի բարեփոխումների արդյունքը տեսանելիլինի հատկապես դպրոցներում և մեր ապագա քաղաքացիներիկյանքում», — դիմելով մասնակիցներին`նշել է  ԱրևիկԱնափիոսյանը։  

Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի  տնօրենԱրևիկ Սարիբեկյանն, իր հերթին, նշել է, որ անգլերենիուսուցիչների վերապատրաստումն ու դասավանդմանհմտությունների զարգացումն իրենց գործունեությանառաջնային ուղղություններից է։ «Վերջին հինգ տարիներիընթացքում Բրիտանական խորհուրդը կազմակերպել էբազմաթիվ կոնֆերանսներ, որոնց ընթացքում ՄեծԲրիտանիայից հրավիրված մասնագետներն իրենց փորձն ուդասավանդման ժամանակակից մեթոդաբանությունն են փոխանցել հայ ուսուցիչներին։ Այս տարի ձևաչափը մի փոքրայլ է. առաջին անգամ տեղացի ուսուցիչներին ևսհնարավորություն ենք ընձեռել գործընկերների հետ կիսվելլավագույն փորձով»,- նշել է նա։ 

Համաժողովի շրջանակում մասնակիցների համարվարպետության դասեր կվարեն արտերկրից հրավիվածփորձագետներ` անգլերենի դասավանդման մեթոդաբանականմի շարք ռեսուսրների հեղինակ Ստեֆան Հինլաֆը ևԲրիտանական խորհրդի Արևելյան Եվրոպայիտարածաշրջանի անգլերենի ծրագրերի ղեկավարը ՍայմոնԷթերտոնը:

Բեռնում.....