Իսպանիայի գերագույն դատարանը կատալոնական անջատողականների 9 առաջնորդների դատապարտեց 9-13 տարվա ազատազրկման: Եվս 3 հոգու մեղադրել են անհնազանդության մեջ, սակայն ազատազրկման չեն դատապարտել: Այս մասին փոխանցում է «BBC News»-ի ռուսական ծառայությունը:
Կայքը հավելում է, որ Չորս ամիս տևած դատական լսումներից հետո 13 տարվա ազատազրկման է դատապարտվել Կատալոնիայի նախկին փոխնախագահ Օրիոլ Ժունկերասը: Թեև նախապես մեղադրող կողմը պահանջել էր 25 տարվա ազատազրկման դատապարտել հանուն Կատալոնիայի անկախության շարժման ամենաբարձրաստիճան առաջնորդին: Ժունկերասը ամենամեծ ժամկետը ստացավ ապստամբության դրդելու և պետական միջոցները ոչ նպատակային ծախսելու համար:
Դատարանի մեղադրական եզրակացությունը ներկայացնելուց հետո Կատալոնիայի անկախության հարյուրավոր կողմնակիցներ անցել են Բարսելոնայի փողոցներով «Ազատել քաղաքական բանտարկյալներին» պաստառներով և իրենց կողմնակիցներին կոչ են արել դուրս գալ փողոցներ:
Հիշեցնենք, որ 2017 թվականին հանուն անկախության շարժման առաջնորդներն անցկացրել էին հանրաքվե Իսպանիայից անջատվելու վերաբերյալ, որը իսպանական սահմանադրական դատարանը ճանաչել էր ապօրինի:
