18.1 C
Yerevan
24 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 23.05.2023
Գլխավոր » Տիգրան Խաչատրյանն ամփոփել է այս տարվա տնտեսական զարգացումները
Տնտեսություն և Բիզնես

Տիգրան Խաչատրյանն ամփոփել է այս տարվա տնտեսական զարգացումները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ասուլիսում ամփոփեց այս տարվա տնտեսական զարգացումները: Ըստ նրա՝ հունվար-օգոստոսի դրությամբ տնետսական ակտիվությունը կազմել է 7%, 2015-19 թթ. ընթացքում այն ցածր է միայն 2018-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից, որը 7.7% էր: Արտահանումն աճել է 4.6%:

Տ.Խաչատրյանի կանխատեսմամբ՝ տարեկան աճը կգտնվի 7%-ին մոտ միջակայքում: Նրա խոսքով՝ առավել մեծ արժեքով նվազում արձանագրած խմբերի՝ չզտված պղինձ, ադամանդե քարեր, էլեկտրաէներգիա, հագուստ, գծով արտահանման արժեքի նվազումը հանրագումարով կազմել է մոտ 145 մլն դոլար, սակայն միաժամանակ այլ ապրանքախմբերի ընդհանրական աճը կազմել է 218 մլն դոլար:

Նախարարը նշեց, որ չզտված պղնձի արտահանումն 8 ամիսների ընթացքում նվազել է 51 մլն դոլարով՝ պայմանավորված Ալավերդու չգործելով, ալյումինե փայլաթիթեղի արտահանումը նվազել է 6 մլն դոլարով կամ 8%, սակայն միայն օգոստոսի դրությամբ եղել է 15.3%, ադամանդե քարերի արտահանումը նվազել է 36 մլն դոլարով կամ 31%:

«Խնդրահարույց է ադամանդի արտահանումը, որը պայմանավորված է հումքի ձեռբերման խնդիրներով»,- ասաց նախարարը՝ նշելով, որ լուծումների ուղիներ են փնտրում, որի աշխատանքի մի մասը բիզնեսինն է, որ պետք է պահանջներին բավարարող չափանիշների ներկայացնեն, և մի մասը՝ պետությանը, որ ուղիներ ապահովի:

Տ.Խաչատրյանը նշեց, որ տարեվերջին կարձանագրեն վերջնական արդյունքները: Նա դրական գնահատեց կոնյակի՝ 16.7%, ծխախոտի՝ 4.1%, պղնձի խտանյութի՝ 2.5%, անմշակ ոսկու՝ 39.4%, ֆերոմոլիբդենի՝ 38.3%, աճը. «Ուրախալի է 2 խումբ ապրանքների ոլորտների աճը՝ մրգային գինիներ և շոկոլադ»: Նրա խոսքով՝ թեև դրանց ծավալները փոքր են, համապատասխանաբար՝ 51.9% և 38.1%, սակայն շատ հուսադրող է: Նախարարի կարծիքով՝ մրգային գինիների աճին նպաստել է զբոսաշրջությունը, որ տուրիսներն այստեղ ոչ միայն համտեսում են մրգային գինիները, այլև արտերկրում գովազդում են դրանք: Զբոսաշրջության աճը տարվա արդյունքներով, ըստ նրա, կմոտենա 15%:

Բեռնում.....