-9 C
Yerevan
21 Հունվարի, 2021
127340.8 By Google Analytics 20.01.2021
Գլխավոր » Տավուշի մարզպետը ներկայացրեց մարզում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքը
Այլ Լուրեր

Տավուշի մարզպետը ներկայացրեց մարզում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ներկայացրեց, թե ինչ ընթացքում են գտնվում մարզում ճանապարհաշինական աշխատանքները և ինչ ծրագրեր կան նախատեսված ապագայի համար: Այս խնդրին Չոբանյանն անդրադարձավ «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում քաղաքացիների հարցերին պատասխանելիս:Video Player

«Դիլիջանում այսօր ընթանում է 4 փողոցների շինարարություն հիմնական, կենտրոնական շրջանաձև հատվածի շինարարությունը, սկսվել է Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի չվերանորոգված հատվածի վերանորոգումը: Իջևանում աշխատանքներ են իրականացվում երկու փողոցներում: Վերջերս ավարտվել է Գետահովիտի ճանապարհի լիարժեք վերանորոգումը, որը շատ որակյալ է ստացվել: Սկսվել են Բերդավան գյուղում ճանապարհաշինական աշխատանքները, ամենահզոր սահմանապահ մեր գյուղերից մեկը շուտով կունենա նոր ճանապարհ: Սկսվել են և ընթանում են 1980-ականներից հետո չվերանորոգված Բերքաբեր գյուղի ճանապարհի վերանորոգման աշխատանքները: Այգեպար գյուղի ճանապարհների շինարարությունն է սկսվել»,- ասաց մարզպետը:

Չոբանյանը նշեց, որ վերջերս ավարտվել է սահմանապահ Մովսես գյուղ տանող ճանապարհի շինարարությունը, հայտարարվել է գյուղական ճանապարհի շինարարության մրցույթը:

Մարզպետը հավելեց նաև, որ 2021թ. համար նախատեսվում է վերանորոգել Բերդ-Ճամբարակ ճանապարհի 16,5 կմ հատվածը, որի նախագծային աշխատանքներն այս պահին ընթացքի մեջ են:

Նմանատիպ Հոդվածներ

Տավուշի մարզպետը հերքում է իր կողմից բազմամարդ խնջույք կազմակերպելու մասին լուրը

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին