5.1 C
Yerevan
16 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 15.05.2023
Գլխավոր » Սիրիայի հյուսիսային շրջանների մեր հայրենակիցներից ովքեր կցանկանան տեղափոխվեն, նրանց կաջակցեն․ ԱԳՆ մամուլի խոսնակ
Քաղաքականություն

Սիրիայի հյուսիսային շրջանների մեր հայրենակիցներից ովքեր կցանկանան տեղափոխվեն, նրանց կաջակցեն․ ԱԳՆ մամուլի խոսնակ

Սիրիայում մեր դեսպանությունը  և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունն աշխատում են արտակարգ ռեժիմով։ Այսօր ԱԳՆ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Նրա խոսքով՝ ՀՀ իշխանությունները մշտական  կապի մեջ են Կամիշլիի և Սիրիայի հյուսիսային շրջանների համայնքային կառույցների հետ և մշակվում են ու ձեռնարկվում են բոլոր հնարավոր քայլերը, որպեսզի մեր բոլոր հայրենակիցները, ովքեր ցանկություն են հայտնել տեղափոխվել հյուսիսային շրջաններից այս գործում նրանց կաջակցեն։

«Մենք օպերատիվ տեղեկատվություն ենք ստանում մեր դիվանագիտական ներկայացուցչություններից տեղում մեր  հայրենակիցների իրավիճակի վերաբերյալ և ընդհանրապես տեղում հումանիտար իրավիճակի վերաբերյալ։ Ըստ տեղեկությունների Սիրայի հյուսիսային շրջաններում հայերի թիվը կազմում է 3000 մարդ, որոնք հիմնականում կենտրոնացած են Կամիշլի և Մալիքեա բնակավայրերում։  Առ այսօր այս բնակավայրերի մոտակայքում ռազմական բախումներ չկան։ Ուստի ներկա վիճակում դրված չի նաև այս երկու շրջաններից հայերի  արտակարգ տեղոփոխման հարցը, ինչի վերաբերյալ առաջարկությունը այս շրջաններում բավականին հնչում է  տարբեր օղակներից։»,- ասաց Աննա Նաղդալյանը

Բեռնում.....