-2 C
Yerevan
21 Հունվարի, 2021
127331.2 By Google Analytics 20.01.2021
Գլխավոր » ՃՏՊ Հրազդան քաղաքում․ կան զոհեր
Այլ Լուրեր

ՃՏՊ Հրազդան քաղաքում․ կան զոհեր

հետևեք մեզ նաև Telegram-ում

Օգոստոսի 4-ին, ժամը 23։36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկ փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Զորավար Անդրանիկ փողոցի սկզբնամասում «Volkswagen Pasat» մակնիշի (վարորդ՝ Հովհանես Վ․) ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրական սյանը և ծառին:

Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել տուժած Արթուր Ա․-ին (ծնված 1980 թ․), ով հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, որտեղ մահացել է։ Ավտոմեքենայից դուրս են բերվել նաև Կարեն Ս․-ի (ծնված 1979 թ․) և Հովհանես Վ․-ի (ծնված 1980 թ․) դիերը։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

Նմանատիպ Հոդվածներ

ՃՏՊ Իսակովի պողոտայում. փրկարարները դուրս են բերել ավտոմեքենայում արգելափակված վարորդին

Անի Գրիգորյան

Մահվան ելքով պատահար Թեղուտ-Շնող ճանապարհին

Անի Գրիգորյան

ՃՏՊ Բերդ-Արծվաբերդ ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին