14.1 C
Yerevan
1 Հունիսի, 2023
249596.8 By Google Analytics 30.05.2023
Գլխավոր » Հայ լրագրողների մուտքը Վրաստան արգելելու վերաբերյալ ակնկալում ենք վրացական կողմի պարզաբանումը. ԱԳՆ մամուլի խոսնակ
Քաղաքականություն

Հայ լրագրողների մուտքը Վրաստան արգելելու վերաբերյալ ակնկալում ենք վրացական կողմի պարզաբանումը. ԱԳՆ մամուլի խոսնակ

Epress.am կայքի լրագրողներին Վրաստան մուտք չգործելու խնդրի վերաբերյալ ՀՀ ԱԳՆ-ն տեղյակ է։ Այդ մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11-ին՝ վրաց-հայկական սահմանի «Նինոծմինդա-Բավրա» անցակետում  Epress.am-ի լրագրողներին արգելել են մուտք գործել Վրաստան՝ նրանց ավելի քան 4 ժամ պահելուց հետո։

«Վրաստանում մեր դեսպանությունն անմիջապես կապ է հաստատել վրաց գործընկերների հետ՝ խնդրի վերաբերյալ մեր մոտեցումները և խնդիրը ներկայացվել է Վրաստանի ԱԳՆ։ Մենք այս հարցի վերաբերյալ ակնկալում ենք վրացական կողմի պարզաբանումը և երբ որ դա տրվի, Վրաստանում մեր դեսապանությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ»,- ասաց Աննա Նաղդալյանը։

Բեռնում.....