-6 C
Yerevan
23 Հունվարի, 2021
127724.8 By Google Analytics 22.01.2021
Գլխավոր » Հայաստան-Ադրբեջան սահմանի լարվածությանը չպետք է ՌԴ-ում բախումների հիմքեր ստեղծի. Մեդվեդև
Այլ Լուրեր

Հայաստան-Ադրբեջան սահմանի լարվածությանը չպետք է ՌԴ-ում բախումների հիմքեր ստեղծի. Մեդվեդև

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանի լարվածությանը և նշել, որ այդ իրավիճակը Ռուսաստանի Դաշնության ներսում չպետք է բռնությունների ու բախումների հիմքեր ստեղծի: Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ինձ թվում է, որ մեր իրավապահ մարմինները պետք է կենտրոնանան նրա վրա, որ երկրի ներսում այս թեման չպետք է հիմքեր ստեղծի բռնության գործադրման ու որևէ բախման համար»,- ասել է նա «ՊոլիտՍտարտափ» կադրային նախագծի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ:

Մեդվեևւը նշել է, որ սփյուռքները ևս պետք է զգան իրենց պատասխանատվությունը: «Հակառակ դեպքում, նրանք, ովքեր խախտում են Ռուսաստանի օրենսդրությունը, անկախ նրանից, թե ինչ ազգի են նրանք պատկանում, պետք է խիստ պատասխանատվության ենթարկվեն Ռուսաստանի օրենքների համաձայն: Իսկ եթե այդ խախտողներն օտարերկրյա քաղաքացիներ են, նույնիսկ` մեր բարեկամ երկրների, նրանց նկատմամբ պետք է հասկանալի միջոցներ կիրառել, նրանց պարզապես պետք է վտարել երկրից, եթե պատասխանատվության կիրառման համար այլ սկզբունք չկա»,- նշել է  Դմիտրի Մեդվեդևը:

Նմանատիպ Հոդվածներ

ԼՂ հիմնախնդիրը հնարավոր չէ լուծել ուժային ճանապարհով. Դմիտրի Մեդվեդև

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին