3 C
Yerevan
7 Մարտի, 2021
136140.8 By Google Analytics 06.03.2021
Գլխավոր » Սինգապուրում հետեւելու են զբոսաշրջիկների տեղաշարժմանը. Travel and Leisure
Աշխարհ

Սինգապուրում հետեւելու են զբոսաշրջիկների տեղաշարժմանը. Travel and Leisure

հետևեք մեզ նաև Telegram-ում

Օգոստոսի 11-ից այն բոլոր զբոսաշրջիկները, որոնք կժամանեն Սինգապուր, պարտավոր կլինեն իրենց հետ վերցնել հատուկ սարքեր, որոնք ցույց են տալիս նրանց գտնվելու վայրը: Այդ մասին հաղորդել Է Travel and Leisure-ը:

Երկրի առողջապահության նախարարությունը նշել Է, որ այդ սարքերում կա միայն Bluetooth եւ GPS՝ երկրատեղորոշման համար, իսկ աուդիո եւ վիդեո նրանք չեն գրանցելու: Այդ գաջեթները պարտավոր կլինեն կրել 12-ից բարձր տարիքի բոլոր ճանապարհորդները: Դրանք բաժանելու են օդանավակայանում՝ անձնագրային ստուգում անցնելուց հետո: Սարքը հարկավոր Է ակտիվացնել այն վայր ժամանելուց հետո, որտեղ զբոսաշրջիկը անցկացնելու Է կարանտինը:

Եթե եկվորը որոշի խախտել ինքնամեկուսացումը, կառավարությունն այդ մասին կիմանա: Առայժմ պարզ չԷ, թե հատկապես ինչպիսի տեսք են ունենալու սարքերը: Դրանք կարող են լինել թեւնոցներ, որոնք նման են այն սարքերին, որոնք արդեն օգտագործվում են Հոնկոնգում եւ Հարավային Կորեայում:

Իշխանությունները հայտարարել են, որ չեն պահպանելու զբոսաշրջիկների անձնական տեղեկատվությունը, իսկ նրանց տվյալները մանրամասնորեն ծածկագրվելու են, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նմանատիպ Հոդվածներ

Իսրայելում, Հարավային Կորեայում, Սինգապուրում, Չինաստանում զանգ- տեղորոշման վայր վերահսկումը բերել են որոշակի արդյունքի. Բադասյան

Diana Amirkhanyan

Սինգապուրի բանկի շուրջ 300 աշխատակիցներ տարհանվել են կորոնավիրուսի պատճառով

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին