24.1 C
Yerevan
31 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 30.05.2023
Գլխավոր » Նոր Նորք վարչական համայնքի ղեկավարը պահանջում է, որ հրաժարվեն վնասի փոխհատուցումից ու նորից աշխատանքի կանցնի․ Ռ․ Պողոսյանը պնդում է, որ անօրինական հեռացվել է աշխատանքից
Քաղաքականություն

Նոր Նորք վարչական համայնքի ղեկավարը պահանջում է, որ հրաժարվեն վնասի փոխհատուցումից ու նորից աշխատանքի կանցնի․ Ռ․ Պողոսյանը պնդում է, որ անօրինական հեռացվել է աշխատանքից

Նոր Նորք վարչական շրջանի համայնքապետարանի նախկին աշխատակից Ռուզաննա Պողոսյանի ոտնահարված աշխատանքային իրավունքները դատարանը վերականգնել է, սակայն գործը ձգձգվում է։  NewArmenia-ի հետ զրույցում Ռուզաննա Պողոսյանը մանրամասներ պատմեց իր աշխատանքից ազատման ու դատական գործընթացի վերաբերյալ։

Նա Նոր Նորք վարչական շրջան աշխատանքի է ընդունվել  2010 թ․-ին, երբ համայնքի ղեկավարը Մելիք Գասպարյանն էր, աշխատել է իրավաբանական բաժնում։ Պետրոսյանն աշխատանքից ազատվել  է 2014  թ․-ին, երբ համայնքի ղեկավար է դարձել Արմեն Ուլիխանյանը, իսկ իրավաբանական բաժնի պետ է դարձել Ուլիխանյանի քեռին՝ Պապիկյանը։ Ռուզաննա Պողոսյանը պատմեց միջադեպերից մեկը, որը եղել է մինչ իր ազատման հրամանը, որի հիմնական դերակատարն է արդեն իսկ Նոր Նորք վարչական շրջանի Իրավաբանկան բաժնի պետ նշանակված Աղավնի Կարապետյանը։

«Աղավնի Կարապետյանը պարզվում է փափագում էր իրավաբական բաժնի պետի աթոռը։ Երբ ընդունվեցի աշխատանքի, գլխավոր մասնագետի հաստիքի ժամանակավոր պաշտոնակատար էր նա։ Այդ ընթացքում քննություն պետք է հանձնեինք, բայց իմ ակտիվ աշխատանքն իրա մոտ մտահոգություն էր առաջացրել, թե հավակնում եմ գլխավոր մասնագետի հաստիքին, և սկսեց դիվերսիա իրականացնել իմ դեմ՝ միտումնավոր խնդիրներ էր ստեղծում, աշխատանքային փաստաթղթեր էր կորցնում, համակարգչի հետ կապված խնդիրներ և այլն։ Այդ ժամանակ վարչական շրջանի ղեկավարը՝ Մելիք Գասպարյանը, ժողով արեց ու ասաց, որ խիստ նկատողություն չի անում դեռևս Աղավնի Կարապետյանին, բայց հորդորեց, որ ամեն մեկն իր հանձնարարականով զբաղվի։ Քննությունների ժամանակ ես իմ հաստինքի համար եմ քննություն տվել, բայց միշտ իրա թերի աշխատանքն էլ եմ արել։ Վեց ամսվա մեջ օրինական ճանապարհով  24  մլն բյուջե գումար եմ վերդարձրել»,- ասաց նա։

Ըստ Ռուզաննա Պողոսյանի, երբ վարչական շրջանի ղեկավար դարձավ Արմեն Ուլիխանյանը, փոխվեց նաև աշխատակազմի ղեկավարը։ Նրա խոսքով՝ նոր աշխատակազմի ղեկավար Ռուբեն Խոջոյանն ու Աղավնի Կարապետյանը մտերիմներ էին, ինչի հետևանքով էլ Աղավնի Կարապետյանը կրկին սկսեց գործել իր դեմ՝ ներքաշելով նաև Իրավբանական բաժնի պետ Պապիկյանին, որն Ուլիխանյանի քեռին էր։

«Դե, հիմա Ուլիխանյանի վրա քրգործ կա, բժշկական փատթղերս չընդունեց, անօրինանակ հրաման տվեց ազատման, բայց իրավաչափ չէր, հիմքում փաստերն ու հանգամանքները չկային։ Դիմեցի դատարան հաղթեցի, սակայն վճիռս օրինական ուժի մեջ դեռևս չմտած նորից նույն Աղավնի Կարապետյանը, որն արդեն բաժնի պետ էր, վճիռը բողոքարկեց վերաննքնիչ դատարան, թե համայնքապետարանը որպես կողմ չի մասնակցել դատական նիստերին։ Առաջ մի զանգով հարց էին լուծում, իրանց լծակն էլ կար, վճռաբեկը բեկանեց առաջին ատյանի որոշումը ու նորից առաջին ատյանը լսում է գործը։ Բեկանվել է ոչ թե հիմքով, որ սխալ վճիռ է, այլ այն, որ կողմը չի ներկայացել դատարան, բայց ապացույցներ եմ ներկայացրել, որ պատասխանող կողմին պատշաճ իրազեկվել է դատական նիստի մասին, սակայն սա վերքաննիչը չընդունեց ու նորից գործն ուղարկեց առաջին ատյան, որ երկու կողմի մասնակցությամբ նիստ լինի»,- պատմեց Պողոսյանը։

Վերջինս շեշտեց, որ այսօր վարչական շրջանի իրավանական վարչության պետն առաջնորդվում է հին բարքերով, սակայն շարունակում է պաշտոնավարել։

«Նա հիմա ֆիզարձակուրդի մեջ է, բայց Աղավնի Կարապետյանն Ուլիխանյանի ու Խոջոյանի վերարտադրությունն է,  նստած է պաշտոնին։ Գալիս են դատարան, բայց օրենքին էլ տեղյակ չեն, դատավորը հարցնում է՝ դուք չգիտեք, որ օրենքը փոխվել է, որ նախորդ կարգավորումներով եք գալիս դատարան։ Ասեմ, որ Աղավնիին խիստ նկատողություն էին տվել 2012 թվականին, բայց որ իրան «չեպե» չլինի, վերջին օրերին այդ գործը մակարգրեցին ինձ վրա ու ինձ նկատողություն տվեցին, բայց այդ նկատողության տակ էլ հիմնավորում չկա ու կարող եմ փաստերով ապացուցել։ Այսօր չեմ կարողանում այլ պետական մարմնում աշխատել,  քանի որ դատական գործեր են գնում, բայց սաղ հները, որոնք օրենք են խախտել և այն, բաժնի պետ են աշխատում։ Բուլետին էլ ժամանակին ինձ չտվեցին։ Պոլիկլինիկայի ղեկավարն ասեց, որ ես չեմ տալու բուլետին, պատճառը չեմ ասի։ Ուիլխանյանի ենթական էր նա, քանի որ Ուլիխանյանը ժամանակին առողջապահության վարչության պետն էր։ Դիմեցի Դատախազություն, որտեղ ասեցին, թե քանի որ քաղիրավական հարաբերություներ  են, դիմեք դատարան, որ կանչեն ու պարտավորեցնեն։ Դե, Ուլիխանյանն էլ դատարան զանգում էր,  որ այնպես արեք, որ պոլիկլինիկայի տնօրենը չտուժի»,- մանրամասնեց Ռուզաննա Պողոսյանը։

Ռուզաննա Պողոսյանի խոսքով՝ ինքը դիմել է Նոր Նորք վարչական շրջանի նոր ղեկավար Հայկ Մհերյանին։

«Ես ուզում էի հասկանալ, թե ինչ իմաստ ունի նորից գործը մի չորս տարի պտտել, չէ՞ որ հիմնավորում չկա իրենց կողմից, այլ միայն հավելյալ ռեսուրս են ծախսելու։ Ինքն ինձ ասում է, որ քանի որ իր օրոք չի եղել, իսկ հիմա տեսնում է փաստերն ու հասկանում, որ ճիշտ եմ ասում, ինձ կարող է աշխատանքի ընդունել, շատ ուրախ կլինի ինձ հետ աշխատել, բայց պայմանով, որ կհրաժարվեմ վնասի փոխհատուցումից։ Պատասխանեցի, որ, հարգելիս, մի բան պիտի հաշվի առնեք, որ այդ վնասի փոխհատուցումն իմ չորս տարիների աշխատանքն է, իմ ստաժն է, որը ես անօրինական կորցրել եմ, քանի որ, եթե վերականգնում եք իմ ստաժը պիտի վերդարաձնեք, այդ գումարը որտե՞ղ պետք է տեղավորեք, եթե ինձ չտաք»,- շարունակեց նա։

Պողոսյանը շեշտեց, որ այսօր էլ համայնքապետարանը պայքարում է, որ ինքը հրաժարվի իր  գումարից, որը պետք է լինի վնասի փոխհատուցման տեսքով։

«Նիստին ներկա ներկայացուցչին ինչ հարց տալիս են չի կարողանում պատասխանել, ասում է՝ հրավիրեք նախորդ ղեկավարներին, որ նրանք պատասխան տան։ Առաջին նիստն ամսի 9-ին էր, մյուսը հունվարին են նշանակել։ Հիմա, եթե նախկին մեխանիզմն աշխատի, այսինքն՝ փորձեն դատարանին ճնշել, որ նիստը 2-3 տարի ձգվի, պատկերացնում եք՝ ինչքան գումար է դառնալու ինձ փոխհատուցվող վնասը, չէ որ ամսական 135  հազար է եղել աշխատավարձս, ազատել են

2014 թ-ի դեկտեմբերին։ Այստեղ արդարադատությունից դժգոհ մնամ, ապա դիմելու եմ ՄԻԵԴ, որն ավելի մեծ գումարներ է պարտադրելու վճարել, հիմա իրենք այս կառավարությանն  օգուտ են տալիս, թե վնաս»,- եզրափակեց Ռուզաննա Պողոսյանը։

Բեռնում.....