-2.9 C
Yerevan
2 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 01.12.2023
Գլխավոր » Հայաստանում այս տարվա վեց ամիսներին ծնվածների թիվը պակասել է. «Ժողովուրդ»
թերթերի տեսություն

Հայաստանում այս տարվա վեց ամիսներին ծնվածների թիվը պակասել է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Հայաստանում այս տարվա վեց ամիսներին ծնվածների թիվը պակասել է: Ըստ այդմ՝ անցած տարվա հունվար-հունիսին արձանագրվել է 15 հազար 893 ծնված: Նշենք, որ 2018 թվականից սկսած՝ ՀՀ-ում ծնվածների թվի նվազման միտումը շարունակվել է. 2018 թվականի հունվար-հունիսին ծնվածների թիվը կազմել է 16 հազար 261, 2019-ի հունվար-հունիսին՝ 16 հազար 21, իսկ, ահա, այս տարվա վեց ամիսներին՝ 15 հազար 893: Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ այս տարվա հունվար-հունիսին հղիության հետ կապված բարդություններից, ծննդյան եւ հետծննդյան ժամանակահատվածում գրանցվել է մայրական մահացության 1 դեպք:

Սրան զուգահեռ նկատենք, որ մահացածների թիվն է ավելացել: Պաշտոնապես նույն ժամանակաշրջանում արձանագրվել է մահացության 14 հազար 417 դեպք: Նկատենք, որ նախորդ տարվա հունվար-հունիսին մահացածների թիվը կազմել է 13 հազար 724, իսկ 2018-ին արձանագրվել է մահվան 13 հազար 218 դեպք: Մյուս կողմից՝ հանրապետությունում 2020թ. հունվար-հունիսին գրանցված 1000 ամուսնություններից արձանագրվել է ամուսնալուծության 284 դեպք` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի արձանագրված 242 դեպքի համեմատ»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Նմանատիպ Հոդվածներ

Նախապատրաստվում են նյութեր՝ նորածին երեխայի մահվան դեպքի առթիվ

Նատա Հարությունյան

Նորածին երեխայի առքուվաճառքի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

Նատա Հարությունյան

Նորածինների հայրերը 5-օրյա վճարվող արձակուրդի հնարավորություն կստանան. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

Նատա Հարությունյան
Բեռնում.....