18.1 C
Yerevan
8 Հունիսի, 2023
249596.8 By Google Analytics 07.06.2023
Գլխավոր » Ֆրանսիայի ԱԳ նախարարը բոյկոտել է Ֆրանսիա-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը
Աշխարհ

Ֆրանսիայի ԱԳ նախարարը բոյկոտել է Ֆրանսիա-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը

Ֆրանսիայի արտգործնախարարը ներկա չի լինի երկրի հավաքականի հանդիպմանը: Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը, ի նշան Սիրիայում թուրքական ագրեսիայի, ներկա չի լինի իր երկրի ֆուտբոլի ազգային հավաքականի՝ Թուրքիայի հավաքականի հետ այսօր Փարիզում կայանալիք հանդիպմանը: Այդ մասին, ինչպես փոխանցում է «REGNUM» լրատվական գործակալությունը, ասվում է այդ գերատեսչության հայտարարությունում:

Հիշեցնենք, որ Եվրոպայի 2020 թվականի նախընտրական փուլի շրջանակներում հանդիպումը կայանալու է «Ստադ դե-Ֆրանս» մարզադաշտում, և երկրի իշխանությունները խաղի նախօրեին խստացրել են անվտանգության միջոցառումները:

Ինչպես նախկինում հաղորդվել էր, Ֆրանսիայի իշխանությունները, ինչպես նաև Եվրամիության անդամ այլ երկրներ քննադատության էին ենթարկել Թուրքիայի ներխուժումը Սիրիայի հյուսիս, ինչը զգալիորեն բարդացրել է երկրների միջև հարաբերությունները: Իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Եվրամիությանը սպառնացել էր փախստականների համար սահմանի բացումով:

Բեռնում.....