-2 C
Yerevan
21 Հունվարի, 2021
127331.2 By Google Analytics 20.01.2021
Գլխավոր » Լուկաշենկոն 80,23 տոկոսով հաղթում Է Բելառուսի նախագահի ընտրություններում
Աշխարհ

Լուկաշենկոն 80,23 տոկոսով հաղթում Է Բելառուսի նախագահի ընտրություններում

հետևեք մեզ նաև Telegram-ում

Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշանկոն ընտրություններում ստացել Է ընտրողների ձայների 80,23 տոկոսը: Այս նախնական տվյալները հրապարակել Է երկրի Կենտրոոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) ղեկավար Լիդիա Երմոշինան : «Ալեքսանդր Լուկաշենկոն ստացել Է ձայների 80,23 տոկոսը, Սվետլանա Տիխանովսկայան՝ 9,90 տոկոսը»,- ասել Է նա:

Աննա Կանոպացկայան ապահովել Է ընտրողների 1,68 տոկոսի պաշտպանությունը, Սերգեյ Չերեչենը հավաքել Է ձայների 1,13 տոկոսը, Անդրեյ Դմիտրիեւն ունի 1,04 տոկոս ձայն: Բոլորի դեմ արտահայտվել Է քվեարկողների 6,02 տոկոսը: ԿԸՀ-ի ղեկավարի խոսքով՝ ընտրություններին մասնակցությունը կազմել Է 84,23 տոկոս: Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարծում Է, որ նախագահի ընտրություններում քվեարկության արդյունքներն գզալիորեն չեն տարբերվի նախնական արդյունքներից, հայտարարել Է Երմոշինան:

«Չեմ կարծում, թե արդյունքներն Էական կերպով կփոխվեն»,- ասել Է նա: Ավելի վաղ Երմոշինան հայտնել Է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պլանավորում Է ընտրությունների պաշտոնական վերջնական արդյունքները հայտարարել օգոստոսի 14-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նմանատիպ Հոդվածներ

Վլադիմիր Պուտինը Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը

Անի Գրիգորյան

Այն, որ մեծ թվով երկրներ չեն ճանաչում Լուկաշենկոյին որպես Բելառուսի նախագահ, չի հանգեցնում քաղաքական ճգնաժամի հաղթահարմանը. Մինասյան

Նատա Հարությունյան

Լուկաշենկոն ստանձնեց Բելառուսի նախագահի պաշտոնը

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին