26.1 C
Yerevan
30 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 29.05.2023
Գլխավոր » «Հրապարակ». Հրայր Թովմասյանին հեռացնելու պահանջով դիմումի քննարկմանը որ Վահե Գրիգորյանը բացակայել է, արձանագրվել է ընդամենը 1 դեմ ձայն
թերթերի տեսություն

«Հրապարակ». Հրայր Թովմասյանին հեռացնելու պահանջով դիմումի քննարկմանը որ Վահե Գրիգորյանը բացակայել է, արձանագրվել է ընդամենը 1 դեմ ձայն

«Հրապարակ» թերթը գրել է. «Մենք գրել էինք, որ իշխանությունը շունչը պահած սպասում է` Սահմանադրական դատարանը վարույթ կվերցնի՞ ԱԺ դիմումը՝ Հրայր Թովմասյանին հեռացնելու պահանջով, թե՞ ոչ։ 2 տարբերակն էլ հնարավոր էր․ ՍԴ-ն 7-օրյա ժամկետում պետք է որոշեր՝ մերժո՞ւմ է դիմումը, թե՞ ընդունում վարույթ եւ քննություն սկսում։

Վարույթ կարող էին չընդունել, եթե որոշեին, որ «գործն» անհիմն է, ժամկետային, ու պրոցեդուրային խախտումներ են առկա: Երեկ ՍԴ-ն վարույթ չընդունեց դիմումը։ Մենք հետաքրքրվեցինք, թե ինչպես են քվեարկել ՍԴ անդամները։ Ոչ պաշտոնական աղբյուրից տեղեկացանք, որ Վահե Գրիգորյանը բացակայել է նիստից, եւ արձանագրվել է ընդամենը 1 դեմ՝ Ֆելիքս Թոխյանի ձայնը։ Անգամ Արման Դիլանյանը կողմ է եղել վարույթ չընդունելուն»:

Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Բեռնում.....