16.1 C
Yerevan
16 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 15.05.2023
Գլխավոր » Լեհաստանում հայտարարվել են Սեյմի ընտրությունների պաշտոնական տվյալները
Աշխարհ

Լեհաստանում հայտարարվել են Սեյմի ընտրությունների պաշտոնական տվյալները

Յարոսլավ Կաչինսկիի «Իրավունք և արդարություն» կուսակցությունը, որը գտնվում է իշխանության մեջ 2015 թվականից, կիրակի օրը կայացած հերթական խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Սեյմում ստացել է մեծամասնություն (խորհրդարանի ներքին պալատը): Այս մասին գրում է «ТАСС» լրատվական գործակալությունը:

Պետական ընտրական հանձնաժողովի նախագահ Վեսլավ Կոզելելևիչը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ հաղթող կուսակցությունը կստանա 235 մանդատ 460 տեղանոց Սեյմում և առանց կոալիցիա կազմելու հնարավորություն կունենա շարունակել ինքնուրույն որոշումներ կայացնել:

Կուսակցությունը ստացել է ձայների 43,59%, Կաչինսկիի թիմի օգտին քվեարկել է 8,051 միլիոն մարդ: Լեհաստանի նոր գումարման Սեյմ են անցել նաև չորս քաղաքական միավորումներ. խոշորագույն ընդդիմադիր «Քաղաքացիական կոալիցիան» (27,40% և 134 մանդատ), «Ձախերը» (12,56% և 49 մանդատ), «Լեհական կոալիցիան» (8,55% և 30 մանդատ) և «Կոնֆեդերացիան» (6,81% և 11 մանդատ): Օրենքով նախատեսված մեկ պահեստային մանդատ ստացել է գերմանական ազգային փոքրամասնությունը:

Բեռնում.....