67 մարդու կյանք է խլել «Հաբիբիս» թայֆունը, որը Ճապոնիայում ավերածություններ է գործել հոկտեմբերի 12−13-ին: Այս մասին «Regnum» լրատվական գործակալության փոխանցմամբ հայտնում է «NHK» հեռուստաընկերությունը: Ամենից շատ զոհ՝ 25 մարդ, եղել է Ֆուկուսիմա պրեֆեկտուրայում:
Թայֆունի հետևանքով տարբեր վնասվածքներ ստացածների թիվը գերազանցել է 200 մարդը, ևս տասը այս պահին համարվում են անհայտ կորած: Աղետից տուժած շրջաններում շարունակվում է վնասված ենթակառուցվածքների վերականգնումը, ընթանում են որոնողական աշխատանքներ: Տասնյակ հազարավոր տներ մինչև այժմ մնում են առանց էլեկտրամատակարարման և ջրի: Մասնավորապես, մոտ 35 հազար տուն մնացել է առանց էլեկտրաէներգիայի, մոտ 130 հազարը՝ առանց ջրի:
