Մեծ հաշվով ՍԴ-ի՝ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման դիմումը վարույթ չընդունելու հիմքում կարող էր երկուր պատճառ լինել՝ տեխնիկական կամ բովանդակային։ NewArmenia.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը։ Միևնույն ժամանակ նա նշեց, որ երկու պարագայում էլ հարցեր են առաջանալու, որոնք անպատասխան են ու պետք է դրանց պատասխանը տա Սահմանադրական դատարանը։
«Պարզ է դառում, որ կան հարցեր, որոնք շարունակելու են անպատասխան մնալ հենց այն պատճառով, որ սահմադրական դատարանը նման որոշում կայացրեց։ Թե՛ տեխնիկական, թե՛ բովանդակային պատճառը հանրության մոտ բաց հարցեր են թողնելու, որը ՍԴ-ն՝ որպես իր հեղինակության մասին հոգ տանող կառույց, պետք է հետաքրքրված լիներ պատասխանել։ Իմ համոզմամբ՝ ՍԴ այս որոշումը չի օգնելու այդ հարցերի փարատման հարցում»,- ասաց նա։
Դանիելյանը նշեց, որ այս պահին ՍԴ որոշման հետ կապված այլ գնահատական չի ցանկանում տալ, քանի որ սպասում է որոշման հիմնավորմանը։ Ինչ վերաբերում է հարցին՝ ՍԴ-ի այս կազմով ընդունած այս կամ այն որոշումներն արդյոք կասկածի տեղիք չեն տալու նաև հետագայում, Դանիելյանը պատասխանեց, որ հեղափոխությունից հետո ՍԴ այն քիչ կառույցներից է, որի նկատմամբ հանրային վստահությունը չի մեծացել։
«Նախագահի ինստիտուի նկատմամբ վստահութունը մեծացել է, Կառավարության, ԱԺ-ի, Ոստիկանության հեղինակությունը բարձացել է և այլն, բայց ՍԴ-ի մասով փոփոխություններին դեռ պետք է սպասենք»,- շարունակեց Դանիելյանը։
Պատգամավորը շեշտեց, որ իրենք ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորութունների դադարեցման համար հիմքեր նկատել են, որն էլ փոխանցել են ՍԴ-ին, իսկ իրենց խմբակցության վերջնական որոշում կլինի ՍԴ որոշումը ստանալուց հետո։
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը 2019 թվականի հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած աշխատակարգային նիստում որոշում է կայացրել «Ազգային ժողովի դիմումի հիման վրա՝ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել։
