4 C
Yerevan
8 Մարտի, 2021
136297.6 By Google Analytics 07.03.2021
Գլխավոր » Հայաստանը երրորդ թռիչքով Բեյրութ կուղարկի ավելի քան 12 տոննա հումանիտար աջակցություն
Այլ Լուրեր

Հայաստանը երրորդ թռիչքով Բեյրութ կուղարկի ավելի քան 12 տոննա հումանիտար աջակցություն

հետևեք մեզ նաև Telegram-ում

Հայաստանի Հանրապետության կառավարությունն օգոստոսի 11-ին հումանիտար աջակցության պարագաներով լի երրորդ օդանավը կուղարկի Լիբանանի Հանրապետության կառավարությանը: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը նշեց, որ այս անգամ ուղարկվող հումանիտար օգնությունը կլինի ավելի քան 12 տոննա:

Հայաստանից առաջին չվերթը կայացել է օգոստոսի 8-ին, երկրորդը՝ օգոստոսի 9-ին: Ինքնաթիռները Լիբանան են տեղափոխել Հայաստանի կառավարության հումանիտար օգնությունը, որը պարունակել է դեղորայք և բժշկական պարագաներ, նախատեսված օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից տուժածներին օգնություն ցույց տալու համար:

Օգոստոսի 4-ին հզոր պայթյուն է որոտացել Լիբանանի մայրաքաղաք ԲեյրութումԱկանատեսները տեսանկարահանել են կատարվածն ու ներկայացրել ավերածություններըորոնք տեղի են ունեցել շրջակայքումՏեսանկարահանումը ֆիքսել է հարվածային ալիքըորը ցնցել է մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող շինություններըՎերջին տվյալներով՝ զոհերի թիվը գերազանցել է 220-ըվիրավորվել է ավելի քան 5 հազար մարդՊայթյունի հետևանքով զոհվել է 13, վիրավորվել՝ 300 հայ։

Նմանատիպ Հոդվածներ

Հայաստանն ու Արցախը քննարկել են արտակարգ իրավիճակների հաղթահարման հարցերում համագործակցության ուղղությունները

Անի Գրիգորյան

ՀՀ համապատասխան մարմինները չգիտեն՝ քանի արցախցի է այս պահին ապրում Հայաստանում

Սերինե

Հարևանների հետ հարաբերություններում նախաձեռնողը պետք է լինենք մենք, այլ ոչ թե երրորդ պետությունները

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին