17.1 C
Yerevan
20 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 19.05.2023
Գլխավոր » Հայաստանի և Վրաստանի վարաչապետերը կարևորել են տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը
Քաղաքականություն

Հայաստանի և Վրաստանի վարաչապետերը կարևորել են տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը

Վրաստանի վարչապետի հետ ամփոփում ենք բանակցությունների արդյունքները:

Վրաստանի վարչապետի հետ ամփոփում ենք բանակցությունների արդյունքները:

Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Dienstag, 15. Oktober 2019

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան այսօր հայտարարություններ արեցին  ԶԼՄ ներկայացուցիչների համար:

ՀՀ վարչապետ Նիկիոլ Փաշինյանը նախ շնորհավորեց Գիորգի Գախարիային՝ Վրաստանի վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Նա նշեց, որ վստահ է, որ Վրաստանում նկատել են, որ իր ՀՀ վարչապետ ընտրվելու առաջին իսկ օրվանից հայ-վրացական բարեկամական հարաբերությունները  սկսել են զարգանալ առանձնահատուկ ջերմությամբ ակտիվ և անկեղծ շփումներով։

«Այս ամենը արտահայտումն է իմ այն համոզմունքի, որ Վրաստանի հետ հարաբերությունները առանաձնահատուկ կարևորություն ունեն Հայաստանի համար։ Պատահական չէ, որ վարչապետի պաշտոնում իմ առաջին արտագնա այցը կատարեցի հենց Վրաստան։ Եվ ուրախ եմ, որ մեր շփումների դինամիկան փոխվստահության մակարդակը, ինչպես նաև ձեր ներկայիս այցը խոսում են այն մասին, որ Վրաստանը ևս առանձնահատուկ կարևորություն է  տալիս Հայաստանի հետ իր հարաբերություններին»,-ասաց վարչապետը

Այնուհետև նա ներկայացրեց, որ իր վրացի գործընկերոջ հետ քննարկել են երկկողմ օրակարգային  հարցերի գրեթե ողջ շրջանակը, որը խիստ հագեցած էր։

Նիկոլ Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ քննարկման ժամանակ երկուստեք բարձր գնահատեցին հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի վերսկսումը։

Նա նշեց, որ հանդիպման ժամանակ կարևորել են տրանսպորտային և էներգտիկ ծրագրերի իրականացման նշանակությունը և միակարծիք էին երկկողմ հումանիտար կապերի խորացման հարցում, ինչպես նաև ընդգծել են միմյանց մշակութային ժառանգության պահպանության կարևորությունը։

«ՀՀ արտաքին քաքաղականության կարևորգույն խնդիր է տարածաշրջանային անվտանգության և խաղաղության մթնոլորտի ձևավորումը, այս առումով համոզված ենք, որ  հայ-վրացական հարաբերությունների շարունակական  զարգացումը  պետք է զերծ լինեն ցանկացած արտաքին գործոնների ազդեցությունից։ Այս համատեքստում անդրադարձ կատարեցինք տարածաշրջանային հակամարտություններին։ Համակարծիք էինք, որ դրանց համապարփակ և տևական կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով, միջազգային իրավունքների սկզբունքներին համապատասխան»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ Ի հավելումն նա ասաց, որ հավատացած է, որ վրացի գործընկերոջ այցն իր նպաստը կբերի հայ-վրացական բազմաոլորտ համագործակցության հետագա խորացմանը։

Վրաստանի վարչապետն էլ ընդգծեց, որՆիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել են երկու երկրների միջև բարեկամական հարաբերություններին, որը դարավոր պատմություն ունի և այս բարեկամությունն էլ ավելի կընդլայնեն ու կխորացնեն։

Նա նաև նշեց, որ խոսել ենք  տրանսպորտի էներգակիրների հարցում  համագործակցության հարցեր են քննարկել, նաև մշակութային համագործակցության շարունակական ուղի ենք նշել։

«Անդրադարձել ենք նաև տարածաշրջանային հարցերին և արձանագրել, որ խաղաղությունը տարածաշրջանում ամենկարաևորն է, որպեսզի էկոնոմիկայի վրա կենտրոնանալով՝ մեր քաղաքացիներին բարեկեցության հնարավորություն տանք։ Եվ իհարկե տարածքային ամբողջականությունը, որ մեզ համար կարևոր է, մենք իրար տարածքային ամբողջականությունը կաջակցենք և մենք պետք է հզորացնենք մեր հարաբերությունները և մեր վերաբերմունքը միջազգային հարթակներում և համոզված եմ, որ այսօրվա մեր հանդիպումը ևս մեկ քայլ կլինի մեր երկու երկրների համագործակցության  խորացման համար»,- ասաց Վրաստանի վարչապետը։  

Բեռնում.....