ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ժողովուրդ ջան, անդրադառնալով Արտաշատում արձանագրված այսօրվա թունավորման դեպքին (թիվ 5 դպրոցի 23 աշակերտ սննդային թունավորման ախտանիշներով տեղափոխվել է հիվանդանոց), ուզում եմ տեղեկացնել, որ հանրապետության բոլոր դպրոցների տնօրենները ունեն ՀՀ առողջապահության նախարարի 2014թ. հունիսի 6-ի թիվ 32-Ն հրամանը «Հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջների» մասին: Հրամանում հստակ նշված է, թե ինչ սննդամթերք ՉԻ ԿԱՐԵԼԻ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ուսումնական հաստատություններում:
ՍԱՏՄ տեսուչները ուսումնական տարվա սկզբին կազմակերպվող շրջայցերի ժամանակ այս մասին հիշեցնում ու զգուշացնում են ամեն տարի»:
Հիշեցնենք, որ Արտաշատի թիվ 5-ր դպրոցից Արտաշատի բժշկական կենտրոն է տեղափոխվել 23 երեխա։ Առավել մանրամասն կարող եք կարդալ այստեղ։
