ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ, որին մասնակցել է նաև Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը:
Խորհրդակցության օրակարգի շրջանակներում մարզպետներին է ներակայացվել Համաշխարհային բանկի վարկային միջոցներով մարզերում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը, որը նպատակ ունի նպաստել տեղական մշակույթի պահպանմանը և մարզերում տնտեսական աճի խթանմանը։ Այս առնչությամբ նախարար Սուրեն Պապիկյանը մարզպետներին հանձնարարել է այնպիսի մրցունակ նախագծեր, գաղափարներ մշակել, որոնք տվյալ տարածաշրջանն ավելի գրավիչ և նախընտրելի կդարձնի օտարերկրյա ու տեղի զբոսաշրջիկների համար։

