Դրանք Վիտալի Բալասանյանի թեզերը չեն, այլ իր համար մշակված թեզեր են։ NewArmeni.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանն՝ անդրադառնալով ԱՀ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի ազգային հերոս Վիտալի Բալասանյանի այսօր արված հայտարարություններին։ Նա կարևոր է համարում հասկանալ, թե Բալասանյանի հայտարարությունների համար քամին որտեղից է փչում։
Նշենք, որ Վիտալի Բալասանյանը հայտարարել է Նիկոլ Փաշինյանը վարում է նույն քաղաքականությունը, ինչ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ ԼՂՀ-ի լայն ինքնավարություն Ադրբեջանի կազմում։
«Առանց Քոչարյան-Սարգսյան տանդեմի համապատասխան կոնսուլտացիաների անհնար է, քանի որ այս մարդը երբեք ինքնուրույն չի խոսի, նա երբեք ինքնուրույն քաղաքականությամբ չի զբաղվել, իրեն մեկը պետք է ասի, որ ինքը խոսի։ Այս մարդու հետ լուրջ հոգեբանական աշխատանք է տարվել, իրեն այս վիճակից դուրս բերելու միջոցը հոգեբանական աշխատանք է ենթադրում»,- ասաց նա։
Ավետիսյանը նշեց, որ երբ Վիտալի Բալասյանը Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը համեմատում է Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքականության հետ, ինչ է 2008 թ․-ի ցույցերին միասին են եղել, ապա այս տրամաբանությամբ ՀՀ բոլոր քաղաքական առջնորդերին պետք է կապվեն Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։ Անդրադառնալով հայտարարությանը, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությամբ ցանկացել է ասել, թե ինքն է Արցախի ղեկավար, Ավետիյանը շեշտեց, թե միջազգային հանրության արձագանքն էլ իր հերթին ցույց է տալիս, թե ինչ է նկատի ունեցել Հայաստանի վարչապետը։
«Դա նշանակում էր, որ մենք մի ժողովուրդ ենք, մենք Արցախի անվտանգության երաշխավորն ենք։ Եթե Փաշինյանը ցանկանար տիրապետել Արցախի իշխանությանը, ապա նրան որևէ բան չէր խանգարում դա անել, քանի որ դրա հնարավորությունը կար։ Միակ պայմանը, որը մեր թիմն աջակցում է ազատ ու արդար ընտրություններ են, և հենց սա է,որ իրենց համար անհասկանալի է, քանի որ տարիներ շարունակ ՀՀ-ում իշխող ռեժիմն է որոշել, թե ով պետք է լինի Արցախի նախագահը, պատգամավորները և այլն։ Դիտորդական առաքելությանն էլ դեմ էին այդ մարդիկ, բայց ՏԻՄ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականցնողները հավաստեցին, որ արդար ընտրություններ է եղել։ ՀՀ-ի համար կարևոր է Արցախի դեմոկրատական ընկալումների մասին բարձրաձայնել տարբեր միջազգային կառույցներում»,- ընդգծեց Սոս Ավետիսյանը։
Ինչ վերաբերում է Բալասանյանի պնդումներին, որ հայ ազգը պառակտվել է հեղափոխությունից հետո, ինչը նույնպես ազգի դավաճանություն է՝ Սոս Ավետիսյանը հիշեցրեց, որ տարիներ շարունակ ՀՀ-ում եղել է միասնականության թեզը, որին ոչ մեկ դեմ չի եղել։
«Որևէ մեկն այդ միասնականությանը դեմ չէ, բայց միասնական ո՞ւմ հետ, թալանողի՞ , քցողի՞, կոռուպցիոների՞։ Մարտի 1-ից հետո միասնական պար էր Արագածի շուրջ, թե մենք միասնական ենք, բայց ո՞ւմ հետ, այն մարդկանց հետ, որոնք ՀՀ-ն թալանել էին։ Հիմա պատգամավոր են, թե գեներալ, բայց նրանց նկատմամբ մեղադրանքներ կան, կամ 500 հազար դրամ աշխատավարձ են ստացել, բայց 500 հազար դոլար ունեն և այլն, այդ մարդկանց հետ ինչո՞ւ միասնական լինեմ։ Այն, որ մենք միասնականության կողմնակից ենք ցույց տվեց ապրիլ-մայիսը, երբ մարդիկ միասնական պահանջում էի Սերժի հրաժարական ու նոր Հայաստան էին պահանջում։ Եթե կարծում են, որ միասնականության մեջ պետք է լղոզվի իրենց ով լինելը, ասեմ՝ չի լինելու»,- շեշտեց Սոս Ավետիսյանը։
Պատգամավորը, խոսելով այն հայտարարությունների մասին, թե Նիկոլ Փաշինյանի բանաձևը, որ Արցախի հակամարտության կարգավորումը պետք է շահեկան լինի ՀՀ-ի, Արցախի ու Ադրբեջանի ժողովուրդներին, տապալված է, ասաց․ «Վիտալի Բալասանյանին խորհուրդ կտամ նկատել ՀՀ-ի ձեռք բերած սպառազինության քանակը, թող փորձի ինչ-որ ձև բացատել, թե ինչպես է ստացվում, որ հեղափոխությունից հետո պաշտապնության բյուջեն 33 տոկոս մեծանում է։ Մենք այս բանաձևով ցույց ենք տալիս, որ Ադրբեջանն ապակառուցողական է, մենք քայլ արել ենք, բայց նրանք չեն կարողանում մարսել Արցախի ժողովուրդ հասկացությունը»,- երզրափակեց նա։
