Քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» (SDF) ջոկատները հակահարձակման շնորհիվ իրենց հսկողության տակ են վերցրել Սիրիայի սահմանային Ռաս-էլ-Ային քաղաքը, որը զավթել էին թուրքական զորքերը և նրանց դաշնակիցները հոկտեմբերի 12-ին: Այս մասին, «Regnum» լրատվական գործակալության փոխանցմամբ, հաղորդել է «Al-Hadath» հեռուստաընկերությունը:
Նշվում է նաև, որ ներկա պահին քաղաքի մերձակայքում և հենց բնակավայրում շարունակվում են դաժան բախումները SDF-ի ուժերի և սիրիական զինված ընդդիմության կազմավորումների միջև, որոնք Անկարայի կողմից մասնակցում են «Խաղաղության աղբյուր» օպերացիային:
