Չինաստանը դեմ է Թուրքիայի ներխուժմանը Սիրիայի տարածք: Նման հայտարարությամբ հանդես է եկել Պեկինում կայացած ասուլիսի ժամանակ ՉԺՀ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը: Այս մասին հաղորդում է «Ria novosti» լրատվական գործակալությունը:
Դիվանագետը հայտարարել է, որ նրա երկիրը «կտրականապես դեմ է» միջազգային հարցերի՝ ուժի գործադրմամբ լուծմանը: Նա նաև հավելել է, որ Պեկինը Անկարային կոչ է անում դադարեցնել ռազմական օպերացիան Սիրիայում և վերադառնալ իրադրության կարգավորման քաղաքական մեթոդներին:
