-12 C
Yerevan
23 Հունվարի, 2021
127648 By Google Analytics 21.01.2021
Գլխավոր » ԲՀԿ աշխատակազմի ղեկավարն ազատման դիմում է գրել
Այլ Լուրեր

ԲՀԿ աշխատակազմի ղեկավարն ազատման դիմում է գրել

հետևեք մեզ նաև Telegram-ում

NewArmenia.am-ին հասած տեղեկություններով՝ վերջերս ազատման դիմում է դրել ԲՀԿ աշխատակազմի ղեկավար Ռուբեն Մանուկյանը․ ով կուսակցության առանցքային դեմքերից է։

Ըստ լուրերի՝ Մանուկյանը ազատման դիմում է գրել առանց Գագիկ Ծառուկյանին տեղեկացնելու ու նրա հետ հանդիպելու։

NewArmenia.am-ի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հաստատեց, որ Մանուկյանն իսկապես ազատման դիմում է գրել, բայց նշեց, որ հանդիպում կուսակցության ղեկավարության հետ եղել է և Մանուկյանը իրենց որոշման մասին տեղեկացրել է դեռ մեկ ամիս առաջ։

«ԲՀԿ աշխատակազմի ղեկավար Ռուբեն Մանուկյանն ինձ դեռևս մեկ ամիս առաջ դիմել է որպես կուսակցության գլխավոր քարտուղար աշխատանքից ազատվելու համար, քանի որ թոշակի անցնելու տարիքը լրացել է, և դիմումում հստակ նշել է, որ զուտ տարիքի բերումով չի կարող այդ ամբողջ ծավալի աշխատանքը կատարել, քանի որ կուսակցությունը տարածքային լուրջ ստրուկտուրաներ ունի»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը։

Նա հավելեց, որ այս պահին Ռուբեն Մանուկյանը կուսակցության գրասենյակում է, և ընդունում-հանձնում է տեղի ունենում աշխատակազմի նոր ղեկավարի հետ։ Նա նաև ընդգծեց, որ Գագիկ Ծառուկյանի որոշմամբ ԲՀԿ աշխատակազմի ղեկավարը ԲՀԿ հիմնադիրներից՝ Կենտրոն համայնքի ղեկավար Ռաֆայել Այվազյանն է, իսկ Ռուբեն Մանուկյանը դեռ կշարունակի օգնել կուսակցության աշխատակազմի նոր ղեկավարին ինչքանով դրա անհրաժեշությունը լինի։ 

Գևորգ Պետրոսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ իր համար ցանկալի չէ Ռուբեն Մանուկյանի հեռանալը, քանի որ Մանուկյանը ԲՀԿ-ի ստեղծման օրվանից կուսակցության կազմում է եղել, և երբեք խնդիրներ չի ունեցել ու չի ստեղծել։

Նմանատիպ Հոդվածներ

Մելքումյանը մանրամասներ ներկայացրեց ԲՀԿ-ական պատգամավորների Սյունիք կատարած այցից

Անի Գրիգորյան

ԲՀԿ-ն անընդունելի է համարում այս փուլում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը

Անի Գրիգորյան

ԲՀԿ-ն Զոհրաբյանին Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնից ազատելու հարցով կդիմի ՍԴ

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին