14.1 C
Yerevan
26 Սեպտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 25.09.2023
Գլխավոր » Փրկարարները Մրգաշատ գյուղում փլատակների տակից դուրս են բերել քաղաքացու դին
Այլ Լուրեր

Փրկարարները Մրգաշատ գյուղում փլատակների տակից դուրս են բերել քաղաքացու դին

Մրգաշատ գյուղի համայնքապետարանի մոտ տեղի ունեցած փլուզումից հետո փրկարարները դուրս են բելեր 32-ամյա մի երիտասարդի դի։

Այս մասին հայտնում են  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Օգոստոսի 21-ին, ժամը 02։16-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մրգաշատ գյուղի համայնքապետարանի մոտ տեղի է ունեցել փլուզում․ներսում կա տուժած։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մրգաշատ գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի նկուղում շինարարական աշխատանքներ իրականացնելիս մոտ 6 քմ բետոնե պատը փլուզվել է Հայկ Ի.-ի (ծնված՝ 1988 թ.) վրա, որը տեղում մահացել է»,- տեղեկացնում են ԱԻՆ-ից։

Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել քաղաքացու դին և մոտեցրել շտապ օգնության ավտոմեքենային։

Բեռնում.....