11.1 C
Yerevan
27 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 25.11.2023
Գլխավոր » Մանկական երկաթուղում նպատակահարմար չէ իրականացնել կառուցապատման որեւէ աշխատանք. Հակոբ Կարապետյան
Այլ Լուրեր

Մանկական երկաթուղում նպատակահարմար չէ իրականացնել կառուցապատման որեւէ աշխատանք. Հակոբ Կարապետյան

Երևանի մանկական երկաթուղու տարածքի արդիակայացման եւ ընդլայնման վերաբերյալ ներկայացված մի քանի ներդրումային առաջարկներ քննարկվել են Քաղաքաշինական ամբողջական լուծում պահանջող ծրագրերի քննարկման միջգերատեսչական հանձնաժողովում։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Արդյունքում, որոշվել է, որ մանկական երկաթուղու տարածքում, ինչպես նաեւ Հրազդանի կիրճի այլ տարածքներում, նպատակահարմար չէ իրականացնել կառուցապատման որեւէ աշխատանք, բացի ամրակայման, վերականգնման, վերանորոգման եւ կանաչապատման աշխատանքներից»,- գրել է Կարապետյանը։

Համացանցում շրջանառվում էր Երեւանի մանկական երկաթուղու կառուցապատման եւ բարեկարգման նախագծի մասին պատմող մի տեսանյութ՝ կից տեղեկատվությամբ։

Նմանատիպ Հոդվածներ

Քաղաքապետարանում տարեվերջյան պարգևավճարներ չեն լինելու․ Հակոբ Կարապետյան

Անի Գրիգորյան

Քաղաքապետարանը պատրաստ է աջակցել շենքի փլուզման հետևանքով տուժածներին բուժող հիվանդանոցին

Անի Գրիգորյան

Ուսանողական այգու տարածքն արդեն ոռոգվում է

Նատա Հարությունյան
Բեռնում.....