-6 C
Yerevan
23 Հունվարի, 2021
127734.4 By Google Analytics 22.01.2021
Գլխավոր » Լիբանանահայ գաղթօջախի պահպանմանը նպաստում է նաև Արցախի կառավարությունը. Նախագահ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել
Այլ Լուրեր

Լիբանանահայ գաղթօջախի պահպանմանը նպաստում է նաև Արցախի կառավարությունը. Նախագահ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել

հետևեք մեզ նաև Telegram-ում

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 25-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված լիբանանահայությանը ցուցաբերվող աջակցության ծրագրերին։ 

Զեկուցմամբ հանդես է եկել Լիբանանի հայկական համայնքին նյութական օգնություն ցուցաբերելու աշխատանքները կազմակերպող և համակարգող աշխատանքային խմբի ղեկավար, ԱՀ նախագահի գլխավոր խորհրդական — հատուկ հանձնարարություններով դեսպան Ռուդիկ Հյուսնունցը։ Նրա խոսքով՝ բացի պետական բյուջեի պահուստային ֆոնդի միջոցներից օրերս հատկացված 25 մլն ՀՀ դրամ օժանդակությունից, ԱՀ կառավարության մարդասիրական օգնության արտաբյուջետային հաշվին հավաքագրվել է ավելի քան 17 մլն ՀՀ դրամ, և այն ավելացնելու համար տարբեր նախաձեռնություններ են իրականացվում: Ռ. Հյուսնունցը տեղեկացրել է նաև, որ Լիբանանից Արցախ են ժամանել առաջին երկու հայրենադարձ ընտանիքները, որոնց կացության համար ստեղծված են բոլոր պայմանները: 

Նախագահ Հարությունյանը շեշտել է, որ, թեպետ չափազանց կարևոր է պահպանել Լիբանանի հայկական համայնքի՝ որպես կայացած գաղթօջախի ամբողջականությունը, ինչին իր ուժերի ներածին չափով նպաստում է նաև Արցախի կառավարությունը, այնուամենայնիվ, բոլոր մեր այն հայրենակիցները, ովքեր ցանկություն կունենան տեղափոխվելու, պատրաստ են ընդունելու և ապահովելու կացարանով, աշխատանքով, ինչպես նաև սոցիալական այլ երաշխիքներով։

Նմանատիպ Հոդվածներ

Արցախում կրճատվել է անհայտ կորածին մահացած ճանաչելու ժամկետը

Անի Գրիգորյան

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք կա

Նատա Հարությունյան

Արցախում նոր նախարարություն կստեղծվի

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին