4 C
Yerevan
8 Մարտի, 2021
136297.6 By Google Analytics 07.03.2021
Գլխավոր » Քաղաքապետարանը կացարան է տրամադրել շենքի փլուզման հետևանքով բնակարանները կորցրած ընտանիքներին
Այլ Լուրեր

Քաղաքապետարանը կացարան է տրամադրել շենքի փլուզման հետևանքով բնակարանները կորցրած ընտանիքներին

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ռայնիսի փողոցի թիվ 1 քառահարկ պանելային բնակելի շենք մասնակի փլուզման հետևանքով բնակարանները կորցրած բոլոր 9 ընտանիքներին քաղաքապետարանը կացարան է տրամադրել Երեւանի հյուրանոցներից մեկում: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը:

ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը իր հերթին տեղեկացրեց, որ Ռայնիսի փողոցի շենքի վթարային վիճակն ուսումնասիրելու նպատակով անօդաչու թռչող սարքերի միջոցով իրականացվել է օդային հետախուզություն և մշտադիտարկում։ 

Նշվում է, որ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ը շենքի բոլոր մուտքերում և բնակարաններում  կատարել է ակնադիտական հետազոտություն։

Օգոստոսի 26-ին՝ ժամը 07:18-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի 1 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, շենքը մասնակի փլուզվել է։ Փլատակների տակից տարբեր մարմնական վնասվածքներով դուրս բերված երկու քաղաքացիները տեղափոխվել են «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Դուրս է բերվել նաև նույն շենքի 3-րդ հարկի բնակիչ 1962թ. ծնված` Արթուր Գեորգիի Ղազարյանի դին: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը) հատկանիշներով:

Նմանատիպ Հոդվածներ

«Մի խումբ աշխատակիցներ, տեղեկանալով, որ տարեվերջյան պարգեւավճարներ չեն լինելու, հավաքվել են քաղաքապետարանի միջանցքում»

Նատա Հարությունյան

Երևանի քաղաքապետարանը վառելափայտ կտրամադրի սոցիալապես անապահով ընտանիքներին

Նատա Հարությունյան

Երևանի քաղաքապետարանը չորրորդ աստիճանի վթարային շենքերի բնակիչներին շուրջ 119 մլն դրամ կհատկացնի

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին