-1 C
Yerevan
17 Հունվարի, 2021
126144 By Google Analytics 16.01.2021
Գլխավոր » Տեսչական մարմինը 24 և 48 ժամերով կասեցրել է 9 տրանսպորտային միջոցի գործունեություն
Այլ Լուրեր

Տեսչական մարմինը 24 և 48 ժամերով կասեցրել է 9 տրանսպորտային միջոցի գործունեություն

հետևեք մեզ նաև Telegram-ում

Շաբաթվա ընթացքում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետների և ՀՀ ՃՈ ծառայողների հետ համատեղ իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված  խախտումների դեպքերով պայմանավորված` Տեսչական մարմինը կասեցման առաջարկություններ է ներկայացրել ՀՀ պարետին՝ մայրաքաղաքի թվով հինգ երթուղու 9 տրանսպոտային միջոցի գործունեություն ժամանակավոր կասցնելու համար։ Ինչպես տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից, օգոստոսի 29-ին, ՀՀ պարետի որոշմամբ 24 ժամով կասեցվել են Արարատի մարզում կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող N 452, N 454 N 460, ինչպես նաև Երևանի ներքաղաքային  N 46 համարի երթուղիները սպասարկող թվով  7 տրանսպորտային միջոցի, իսկ 48 ժամով Երևանի ներքաղաքային N 8 համարի երթուղու 2 տրանսպորտային միջոցի գործունեություն, որոնք պարբերաբար երթևեկել են գերբեռնված։

Կասեցման աշխատանքներին զուգահեռ, ՔՏՀԱՏՄ-ի մասնագետները շարունակել է շրջիկ խմբերով ուժեղացված վերահսկողություն իրականացնել Երևանի  Կենտրոն և այլ վարչական շրջաններ մուտք գործող հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ։ Արդյունքում կանոնավոր և մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում խախտումներ չեն հայտնաբերվել։

Տեսչական մարմնի մասնագետները մշտադիտարկումների և վերահսկողության հետ համատեղ իրականացրել են բացատրական և իրազեկման աշխատանքներ։

Հանգստյան օրով վաղ առավոտից սկսված մշտադիտարկումները և վերահսկողական աշխատանքներն ակտիվ կերպով շարունակվում են և՛ մայրաքաղաքում, և՛ մարզերում:

Նմանատիպ Հոդվածներ

ՀՀ կրթության տեսչական մարմինը մշտադիտարկումներ է իրականացնում մայրաքաղաքի մանկապարտեզներում

Նատա Հարությունյան

Տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել Երևանի տաքսիներում և հասարակական տրանսպորտում

Անի Գրիգորյան

Տեսչական մարմինն արձանագրել է որսի կանոնների խախտումներ

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին