14.1 C
Yerevan
27 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 26.11.2023
Գլխավոր » Հրդեհ Ղազարավան գյուղում․ այրվել է ավտոմեքենա
Այլ Լուրեր

Հրդեհ Ղազարավան գյուղում․ այրվել է ավտոմեքենա

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն սեպտեմբերի 1-ին, ժամը 04։09-ին ահազանգ է ստացվել, որ Փարպի-Ղազարավան ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ղազարավան գյուղի սկզբնամասում գտնվող ավտոտնակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:29-ին, մարվել` 04:58-ին:

Այրվել են «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան և կենցաղային իրեր

Նմանատիպ Հոդվածներ

Հրդեհ Ղազարավան գյուղում

Սերինե
Բեռնում.....