2 C
Yerevan
16 Հունվարի, 2021
125996.8 By Google Analytics 14.01.2021
Գլխավոր » Արցախի ՄԻՊ-ն ընդունել է «Հայ փախստականների հարթակ» նախաձեռնող խմբի համակարգողին
Այլ Լուրեր

Արցախի ՄԻՊ-ն ընդունել է «Հայ փախստականների հարթակ» նախաձեռնող խմբի համակարգողին

հետևեք մեզ նաև Telegram-ում

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը օգոստոսի 31-ին ընդունել է «Հայ փախստականների հարթակ» նախաձեռնող խմբի համակարգող Արթուր Ղազարյանին։

Ինչպես տեղեկացրին Արցախի ՄԻՊ աշխատակազմից,  Բեգլարյանն ընդգծել է ադրբեջանահայ փախստականների և ԼՂՀ ներքին տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության գործում հասարակական նախաձեռնությունների ու հարթակների կարևորությունը՝ նշելով, որ միասնական ու հետևողական ջանքերը կարող են էական արդյունքներ ապահովել այդ ուղղությամբ: Պաշտպանը շեշտադրել է, որ այդ հիմնախնդիրը գտնվում է իր ուշադրության ներքո և պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների սահմաններում աջակցել խմբի գործունեությանը:

Ղազարյանը ներկայացրել է «Հայ փախստականների հարթակի» գործունեության հիմնական ուղղություններն ու նպատակները: Նա շեշտադրել է, որ նախաձեռնության նպատակն է միավորել տարբեր խմբերի ջանքերը միտված հայ փախստականների իրավունքների ու շահերի պաշտպանությանը՝ Արցախն առանձնացնելով որպես իրենց գործունեության կարևոր ուղղություններից մեկը:

Հանդիպմանը մասնակցում էր նաև «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանը։

Նմանատիպ Հոդվածներ

Արցախի ՄԻՊ-ն այցելել է Մեծ շեն ու Հին շեն՝ տեղում ծանոթանալու քաղաքացիների իրավունքներին սպառնացող վտանգներին

Նատա Հարությունյան

Հիմքեր չունեմ հավատալու, որ ունենք ավելի քան 600 գերի․ Արցախի ՄԻՊ

Անի Գրիգորյան

Արցախի ՄԻՊ-ը պատրաստել է հայ ռազմագերիների հանդեպ անմարդկային վերաբերմունքի դեպքերի երկրորդ զեկույցը

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին