-6 C
Yerevan
24 Հունվարի, 2021
127798.4 By Google Analytics 23.01.2021
Գլխավոր » Իսրայելում դեսպանություն ունենալը շատ կարևոր է, բայց հաջողությունները կախված են դեսպանության աշխատանքից․ Արման Նավասարդյան
Հարցազրույցներ

Իսրայելում դեսպանություն ունենալը շատ կարևոր է, բայց հաջողությունները կախված են դեսպանության աշխատանքից․ Արման Նավասարդյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

NewArmenia.amի զրուցակիցն է արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։

-Պարո՛ն Նավասարդյան,  օրերս  Իսրայելում բացվեց հայկական դեսպանությունը։ Ի՞նչ կտա այն հայ-իսրայելական հարաբերությունների կառուցմանը, որքանո՞վ է կարևոր Իսրայելում մեր դեսպանություն ունենալը։

-Եթե դեսպանությունը լավ աշխատի, եթե դեսպանը լինի իր բարձրության վրա, ապա շատ բան կտա։ Սա շատ կարևոր երկիր է մեզ համար և, կարծում եմ, ճիշտ էր դեսպանություն բացելը, որովհետև մինչև այդ չկար։ 1990 թվականից այս կողմ, երբ դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին, դեսպանություն չբացվեց տարբեր պատճառաբանություններով՝ ասվեց, որ արաբական աշխարհը դժգոհ կլինի, Իրանը և այլն։ Իսրայելում դեսպանություն չունենալու հետևանքով՝ Ադրբեջանը շատ արագ սկսեց զարգացնել հարաբերությունները, նույնը նաև Վրաստանն արեց, իսկ մեր հարաբերությունները ձևական բնույթ էին կրում։ Ի՞նչ կտա այն մեզ։ Այն շատ կարևոր պետություն է տարածաշրջանում, շատ ակտիվ քաղաքական կուրս է իրագործում, իսկ վերջին շրջանում, ինչը զուգադիպեց մեր դեսպանության բացման հետ, սկսեց ակտիվ հարաբերություններ զարգացնել արաբական երկրների հետ, մինչ այդ արաբական երկու երկրի՝ Եգիպտոսի և Հորդանանի հետ ուներ հարաբերություններ։ Իսրայելը ցանկանում է իր շուրջը միավորել Արաբական երկրներին, որպեսզի դիմակայի Իրանին։ Իսրայելը Հայաստանի համար հետաքրքրություն է ներկայացնում շատ տարբեր պատճառներով՝ բարձր տեխնոլոգիաներ, բժշկական գիտություն, հոյակապ գյուղատնտեսություն, բացի այս՝ նրանց հետ ունենք պատմական անցյալ։

-Պարո՛ն Նավասրադյան, իսկ ո՞րն էր խնդիրը, որ այսքան ուշ բացվեց հայկական դեսպանությունը Իսրայելում։

-Մեր արտաքին քաղաքական սխալներն են եղել, որ հիմա փորձում են շտկել, ինչ ասեմ։

-Իսկ այդ սխալները շա՞տ են վնասել մեզ։

-Իհարկե, վնասել է այն առումով, որ հիմա նրանք շատ ակտիվորեն զարգացնում են հարաբերությունները Ադրբեջանի հետ և ամենամեծ զենքի մատակարարներն են։ Այստեղ ուրիշ պահ կա, մենք պետք է շատ զգույշ լինենք, որ Իրանը մեզանից չնեղանա, չվիրավորվի, որովհետև այս հարցը բավական նուրբ է, բայց քանի որ մենք ինքնիշխան և ինքնուրույն պետություն ենք, ունենք մեր շահերը՝ պարտավոր ենք զարգացնել այդ հարաբերությունները։

-Զենք վաճառելու խնդրի մասին խոսեցիք, նորաթուխ դեսպանությունը կկարողանա՞  այս հարցով ի օգուտ մեզ քայլեր անել, նկատի ունեմ, այնպես լինի, որ Իսրայելը Ադրբեջանին զենք չվաճառի կամ գոնե քիչ քանակ մատակարարի։

-Դա շատ բարդ հարց է, որովհետև առևտրի խնդիր է, իսկ դեսպանության աշխատանքը կախված է նորանշանակ դեսպանից, եթե լավ աշխատեց՝ կարող է հասնել հաջողությունների, եթե վատ աշխատեց՝ ավելի վատ իր համար։

-Ձեր խոսքում պարբերաբար շեշտում եք դեսպանի լավ աշխատելը, կխնդրեմ ասեք, պարո՛ն Նավասարդյան, ինչպե՞ս պետք է աշխատեն դեսպանները, որ լավ համարվի։

-Պետք է լինեն այն բարձրության վրա, որն անհրաժեշտ է բարձր մակարդակի պրոֆեսիոնալ դեսպանին և դեսպանությանը, իսկ մեր դեսպանների մեծ մասը պրոֆեսիոնալներ չեն և բավարար փորձառություն չունեն։

Քրիստինե Աղաբեկյան

Նմանատիպ Հոդվածներ

Պուտինը ևս մեկ անգամ շեշտեց, որ Հայաստանը չի ճանաչել Արցախի անկախությունը․ Արման Նավասարդյան

Սերինե

Այո՛, Ալիևի համար այլևս գոյություն չունի ղարաբաղյան հարց․ Արման Նավասարդյան

Նատա Հարությունյան

Ճիշտ կլինի ճանաչել Արցախի անկախությունը և զուգահեռաբար աշխատել այդ ուղղությամբ․ Արման Նավասարդյան

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին