-14 C
Yerevan
26 Հունվարի, 2021
128086.4 By Google Analytics 25.01.2021
Գլխավոր » ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը վերադառնում է ակտիվ լրագրություն. «Փաստ»
թերթերի տեսություն

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը վերադառնում է ակտիվ լրագրություն. «Փաստ»

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստ» թերթը տեղեկություններ ուներ, որ ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, լրագրող Մարգարիտ Եսայանը պատրաստվում է վերադառնալ ակտիվ լրագրության դաշտ: Ըստ մեր աղբյուրների, Եսայանը պատրաստում է նոր հեռուստանախագիծ, որը հեռարձակվելու է ընդդիմադիր կայքերից մեկով: Տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք Մարգարիտ Եսայանին: «Այո, ունեմ նման մտադրություն՝ հեղինակային հաղորդում անել ընդդիմադիր կայքերից մեկում: Այն նախապատրաստական փուլում է:

Շուտով կիմանաք՝ ինչպես է կոչվելու, ինչպես է հեռարձակվելու, ինչպիսի ֆորմատով և այլն: Այո, մտադիր եմ դարձ ի շրջանս յուր վերադառնալ ժուռնալիստիկա, որովհետև համոզված եմ, որ նախկին լրագրող երբեք չի լինում: Այսօր մեր երկրում այնպիսի իրավիճակ է, որ կարծում եմ՝ ճիշտ, պրոֆեսիոնալ լրագրության կարիք կա, որքան էլ մենք շատ ունենք պրոֆեսիոնալ լրագրողներ, դրա կարիքը կա: Ես հույս ունեմ, որ հաղորդումը հետաքրքիր կլինի, կդիտվի, արձագանքներ կլինեն»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Եսայանը:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին