14.1 C
Yerevan
2 Հոկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 01.10.2023
Գլխավոր » Մասնագիտական կողմնորոշումն

Մասնագիտական կողմնորոշումն

Գիտակրթական

Մասնագիտական կողմնորոշման բաղադրիչ հանրակրթության համակարգում

Աշխեն
ՀՀ մարզերի և Երևանի 10 հանրակրթական դպրոցներում գործում են մասնագիտական կողմնորոշման ակումբներ` սովորողներին ապագա մասնագիտության ընտրության հարցում ուղղորդելու և աջակցելու նպատակով: Նախորդ ուսումնական տարվա երկրորդ կիսամյակից 8-11-րդ դասարանների շուրջ 829 աշակերտներ շաբաթական մեկ անգամ մասնագիտական կողմնորոշման ակումբներում մասնակցել են խմբակների և ստացել գիտելիքներ աշխարհում գոյություն ունեցող մասնագիտությունների, աշխատաշուկայի պահանջների վերաբերյալ: Ծրագիրն իրականացվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների համագործակցությամբ` «Սեյվ դը չիլդրեն ինթերնեյշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կողմից ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «ԵՄ-ն հանուն երիտասարդության` հմտություններ ապագայի համար» տարածաշրջանային ծրագրի շրջանակում: ԿԳՄՍ նախարարությունում հրավիրված քննարկման ժամանակ ամփոփվել են փորձնական ծրագրի արդյունքները: ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը նշել է, որ մասնագիտական կողմնորոշման աջակցությունը կրթության և դաստիարակության կարևոր բաղադրիչ է. «Արագ փոփոխվող մասնագիտությունների ներկա ժամանակաշրջանում առանց մասնագիտական կողմնորոշման կրթության հետագա արդյունավետ պլանավորումն ու կարիերայի կառուցումն անհնար է: Մենք կարևորում ենք դպրոցներում մասնագիտական կենտորնների ներդրումը և նախատեսում ենք արդյունքների ամփոփումից և վերլուծությունից հետո ծրագիրն ընդլայնել` նման կենտրոններ ներդնելով բոլոր դպրոցներում: Երբեմն պատահում է, որ մարդիկ ընտրում են որևէ մասնագիտություն, սակայն կարճ ժամանակ անց հասկանում են, որ սխալվել են: Աշակերտը դպրոցում պետք է իմանա` ինչպիսի մասնագիտություններ կան, ինչպիսի մասնագիտություն կարող է ինքն ընտրել»,- նշել է Ա. Արշակյանը: Քննարկման ընթացքում ներկայացվել է «Սեյվ դը չիլդրեն ինթերնեյշնլ»  կազմակերպության  «Թիրախային դպրոցներում մասնագիտական կողմնորոշման  ակումբների գնահատում»  հետազոտությունը:  Նշված 10 դպրոցներում մասնագիտական կողմնորոշման ակումբներ ձևավորելու նպատակով կատարվել է դասասենյակների վերանորոգում, կահույքի և տեխնիկայի տրամադրում, դասավանդողների վերապատրաստում: Համաձայն ուսումնասիրության`մասնագիտական  կողմնորոշման դասավանդումը 5 միավորանոց  համակարգով ուսուցիչները գնահատել են 4,5 միավոր, տնօրենները` 5 միավոր,  որպես  հիմնավորում նշելով, որ դասընթացը  կարևոր է աշակերտների  հետագա մասնագիտական կարիերայի