13.1 C
Yerevan
4 Հոկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 02.10.2023
Գլխավոր » մենթոր

մենթոր

Քաղաքականություն

60 վերապատրաստող-մենթոր ներառական կրթության վերապատրաստումներ կանցկացնեն տարբեր դպրոցներում

Diana Amirkhanyan
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը մասնակցել է «Ուսուցիչների՝ ներառող դասավանդման վերապատրաստման կարողությունների զարգացում» ծրագրի  հաշվետու միջոցառմանը։ Ծրագրի շրջանակում կատարվել է 60 վերապատրաստող-մենթորի ընտրություն, որոնք Հայաստանի  տարբեր դպրոցներում կիրականացնեն վերապատրաստում և մենթորական աջակցություն` առարկայական  ուսուցիչների ներառական կրթության մասնագիտական կարողությունների զարգացման նպատակով։ Ծրագրի փորձագետներն ու  վերապատրաստող մենթորները ներկայացրել են  իրենց կողմից մշակված մեթոդաբանությունն ու գործիքակազմը, ինչպես նաև պատմել նախատեսվող միջոցառումների մասին: «Ուսուցիչների՝ ներառող դասավանդման վերապատրաստման կարողությունների զարգացում» ծրագիրն իրականցվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ` «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի կողմից,  ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ֆինանսավորմամբ։ Միջոցառմանը ներկա են եղել Հայաստանում «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի ներկայացուցիչ Տանյա Ռոդոչայը, ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը,  «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի հիմնադիր և ղեկավար Լարիսա Հովհաննիսյանը, ծրագրի ղեկավար Մանուկ Խաչատրյանը: